Գարեգին Նժդեհի պшյքարի ընկերը՝ Հայրապետ Մարությանը, մայրիկիս պապիկն է․ Հեյդարովի խոսքով՝ նա «հայ ազգшյնական» էր․ Նարեկ Կարապետյան
Այս գիրքը գրել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարներից մեկի՝ Հեյդարովի հայրը։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Գրքում պատմվում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում գրավել Զանգեզուրը, և ինչպես է տեղի հայ ժողովուրդը վռնդում նրանց իր հողից։ Իհարկե, հայերին ներկայացնում են որպես ազգայնական, դաժան ու վրիժառու մարդիկ։ Սակայն, այս գիրքը իմ ընտանիքի պատմության մեջ կարևոր դեր ունի։
Գրքում գրվում է Հայրապետ Մարությանի մասին, որն իր գյուղում՝ Սյունիքի Տեղ գյուղում, դիմավորել է Գարեգին Նժդեհին և եղել նրա պայքարի ընկերը։ Հեղինակի խոսքով՝ նա «հայ ազգայնական» էր։
Հայրապետ Մարությանը մայրիկիս պապիկն է, ում չեն տեսել ո՛չ մայրս, ո՛չ տատս։ Սովետական շրջանում նրան ենթարկել են ռեպրեսիաների՝ Նժդեհի պայքարի մասնակից լինելու համար։ Տատս՝ Հասմիկը, չի հիշում իր հորը և մեծացել է առանց հոր՝ եղբայրների խնամքի տակ։ Մի քանի օրից Նժդեհի ծննդյան օրն է, և երբ լսում եմ այս երգը, ինչ-որ շատ անձնական բան է հիշեցնում՝ իմ պատմությունը։
Արազ ափին, ծնված ընկեր,
Էն Արազին մենք մատաղ,
Մութ բանտերում, տանջված ընկեր,
Սուրբ տանջանքիդ մենք մատաղ»,-գրել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին