Հայտնաբերվել է ՀՀ բերված և երկու տարի ավտոտնակում թաքցված՝ Արցախի ԱԱԾ-ին պատկանող «УАЗ Патриот»-ը
Դեկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 28-ամյա Անդրանիկ Ս․-ն Արցախի Հանրապետությունում զբաղեցնելով Ազգային անվտանգության ծառայությունում վարորդի հաստիքը, 2023 թվականի աշնանը Արցախից ՀՀ է տեղափոխել իրեն ամրակցված Արցախի Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող «УАЗ Патриот» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որը թաքցրել է Արարատի մարզի Այգեզարդ գյուղում՝ 30-ամյա Սուրեն Պ․-ի պատկանող տան քարե ավտոտնակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Արարատի քրեական ոստիկանները դեկտեմբերի 5-ին այցելել են Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Գայի փողոցի 42 հասցե, որտեղ Սուրեն Պ․-ն հայտնել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և ցույց է տվել ավտոմեքենան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով քրեական ոստիկանների կողմից կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ մեքենայի վրա տեղադրված համարանիշները այլ «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենայի են և որևէ առնչություն չունեն «УАЗ Патриот»-ի հետ։
Դեպքի փաստով մարզային քրեական վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը