Թրամփը կոչ է արել չեղարկել այն հեռուստաալիքների լիցենզիաները, որոնք «բացասական վերաբերմունք» ունեն իր նկատմամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ամերիկյան մի քանի հեռուստաալիքների խիստ քննադատությամբ՝ հայտարարելով, որ նրանց լրատվական և ժամանցային ծրագրերն բացառապես բացասական բնույթ են կրում իր և Հանրապետական կուսակցության նկատմամբ:
«Եթե հեռուստաալիքների լրատվական թողարկումները և նրանց երեկոյան շոուները գրեթե 100%-ով բացասական են տրամադրված նախագահ Դոնալդ Թրամփի, MAGA (Make America Great Again, «Կրկին հզոր դարձնենք Ամերիկան») շարժման և Հանրապետական կուսակցության նկատմամբ, մի՞թե նրանց չափազանց արժեքավոր հեռարձակման լիցենզիաները չպետք է չեղարկվեն: Ես կասեի՝ այո՛», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում:
Նա նաև քննադատել է CBS, ABC և NBC հեռուստաալիքներով ուշ գիշերային ժամանցային հաղորդումների հաղորդավարներին՝ նշելով, որ նրանց միավորում են «տաղանդի պակասը, բարձր աշխատավարձերը և չափազանց ցածր վարկանիշները»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը