«Արատտա այգին» արժանացել է պատվավոր մրցանակի SHARE ճարտարապետական միջազգային մրցույթում
«Պալյան ճարտարապետներ» ընկերության մշակած եւ Խոր Վիրապի մոտակայքում կառուցվող «Արատտա այգի» նախագիծը Ավսստրիայի Դորնբիրն քաղաքում անցկացված SHARE ճարտարապետական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է պատվավոր հիշատակման «Ապագա նախագծեր» անվանակարգում։
SHARE երկրորդ մրցանակաբաշխություն այս անգամ միավորել է Կենտրոնական եւ Հարավարեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի 20 երկրների 250 ճարտարապետների։
Մրցանակաբաշխության ներկայածված վերջնական ցանկում ընդգրկվել են Հայաստանի ճարտարապետական չորս ստուդիաներ։
«Պալյան ճարտարապետներ» ընկերության «Արատտա այգի» նախագիծը մշակութային եւ ճարտարապետական համալիր է` բաղկացած չորս առանձին կառույցներից։ Դրանք կազմակերպված են մեծ բաց տարածքի շուրջը, որը նախատեսված է փառատոներ անցկացնելու եւ զբոսաշրջիկներ գրավելու համար։ Նախագծի հիմնական գաղափարը հայկական մշակույթը, ավանդույթները եւ ժառանգությունը ներկայացնելն է ժամանակակից ճարտարապետական լեզվի միջոցով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը