Հայտնի է Հայէկոնոմբանկի VISA քարտապանը, ով շահել է էլեկտրամոբիլ
Հայէկոնոմբանկն ու Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը, ամփոփելով համատեղ արշավի արդյունքները, հանդիսավոր միջոցառման շրջանակում հաղթող քարտապանին հանձնեցին գլխավոր մրցանակը՝ էլեկտրամոբիլ BYD YUAN UP MY2024, Leading Edition:
Դեկտեմբերի 17-ին անցկացված միջոցառմանը ներկա էին Visa-ի և Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները, գլխավոր և խրախուսական նվերների հաղթող քարտապանները, ինչպես նաև ակցիայի շրջանակում կամավորական աջակցություն ցուցաբերած ուսանողները:
«Հայէկոնոմբանկի և Visa-ի համատեղ ակցիայի ընթացքում մենք համատեղ ուժերով փորձել ենք, մի կողմից, ներկայացնել մեր ծառայություններն ու վճարային գործիքները, մյուս կողմից, հաճելի անակնկալներ մատուցել մեր հաճախորդներին: Եվ հաշվի առնելով նշված ժամանակահատվածում գործարքների աննախադեպ մեծ քանակը՝ Հայէկոնոմբանկը որոշում կայացրեց գլխավոր մրցանակից բացի նաև խրախուսական նվերներ հանձնել հաճախորդներին: Մենք շարունակելու ենք աշխատել մեր հաճախորդներին գոհացնելու, մեր պրոդուկտներն ավելի հասանելի և հարմար դարձնելու համար», - ողջույնի իր խոսքում նշեց Հայէկոնոմբանկի Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանը՝ շնորհակալություն հայտնելով Visa-ի գործընկերներին համատեղ ակցիայի և աջակցության համար:
«Հայէկոնոմբանկն ու Visa-ն ամեն օր աշխատում են, որ ձեր առօրյա գնումները լինեն անվտանգ, հարմար և ժամանակակից: Շնորհակալ ենք վստահության համար: Մենք համոզված ենք, որ մեր գործընկերությունը շարունակական կլինի», - ողջունելով ներկաներին՝ նշեց Visa-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Անի Ալեբյանը:
Իր հերթին, Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը, շնորհավորելով հաղթող քարտապաններին, նշեց. «Սա շատ մեծ ակտիվություն առաջացրած առաջխաղացում էր, և մեր հաճախորդների ոգևորությունն անչափ հաճելի է: Մենք շատ բարձր ենք գնահատում Visa-ի աջակցությունը և շնորհակալ ենք Visa-ին ցուցաբերած անհատական մոտեցման համար, որը թույլ է տալիս բիզնեսի առաջխաղացման հետաքրքիր և յուրօրինակ տարբերակներ մշակել: Հենց դրա արդյունքում էլ այսօր արձանագրում ենք այս հաջողությունը. ունենք քարտային գործարքների թե´ քանակական, և թե´ ծավալային էական աճ, ինչպես նաև ունենք բազմաթիվ նոր հաճախորդներ: Շնորհակալ ենք Հայէկոնոմբանկի թիմին արդյունավետ և միասնական աշխատանքի համար: Մեր հաճախորդների անկեղծ հուզմունքը ևս մեկ անգամ փաստում է Հայէկոնոմբանկի թափանցիկ գործունեության մասին»:
Էլեկտրամոբիլը հաղթած քարտապանը՝ Մարիամ Բալասանյանը, հուզված էր, բայց շատ երջանիկ. «Մինչև հիմա դժվարանում եմ հավատալ, որ հենց ես եմ հաղթել էլեկտրամոբիլը: Աշխատանքային օրվա ավարտին Հայէկոնոմբանկից ստացածս զանգն անսպասելի էր: Օրեր առաջ իմ ծննդյան օրն էր, և սա կարծես նվեր լինի տարեդարձիս առթիվ: Անչափ շնորհակալ եմ Հայէկոնոմբանկին այս հաճելի անակնկալի համար»:
Ակցիայի ընթացքում առևտրի կետերում տեղակայված բրենդավորված տաղավարներում կամավորները ներկայացրել էին հաճախորդներին ակցիայի մանրամասները: Միջոցառման շրջանակում նրանք ևս անմասն չմնացին՝ արժանանալով հավաստագրերի ակցիայի առաջխաղացման շրջանակում կամավորական աջակցություն ցուցաբերելու համար:
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին