Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթը Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է ԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքները Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում Պաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներին ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

ԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Հայաստան

Փաշինյանի հրամանով փակման ենթակա խանութում ՊԵԿ-ը նախկինում ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում էլ ընթացքի մեջ են

Կառավարության վերջին նիստում դիմելով ՊԵԿ ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. ««Բայց վատ լուր ունեմ ձեզ ասելու, պարոն Հակոբյան։ Էն օրը Վարչապետի աշխատակազմից գնացելեն գնումներ անելու՝ ասել են՝ եթե կանխիկով կտաք գումարը այլ գին է, եթե քարտով այլ գին։ Փակեք այդ խանութը, այդ խանութում առևտոր չպետք է լինի, իմ վրա եմ վերցնելու անձնական պատասխանատվությունը ևա ամեն օր կողքով անցնելու եմ։ Մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը չպետք է բացվի»։

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել, որում ասվում է.

«Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է դեկտեմբերի 18-ի Կառավարության նիստում ՀՀ վարչապետի կողմից նշված հարկ վճարողի նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հարկային վարչարարության վերաբերյալ տեղեկատվություն։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքները

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է նաև, որ ընկերությունն իր գործունեության մի մասը շարունակել է իրականացնել այլ հարկ վճարողի անվամբ՝ հարկային «բարենպաստ» պայմաններից օգտվելու նպատակով։ Արդյունքում, հարկ վճարողի կողմից պետությանը պատճառվել է վնաս՝ 64․5 մլն դրամի չափով։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներով 2024 թվականի հոկտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ հոկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է 90 հատ «Apple iPhone 16» մոդելի բջջային հեռախոս, որոնց մասով ընկերությունը չի ունեցել օրինական ճանապարհով ներմուծման, ինչպես նաև ձեռքբերման փաստաթղթեր։ Բացի այդ, պարզվել է, որ ընկերության կողմից օրինական ճանապարհով ներմուծված բջջային հեռախոսներից 277 հատն իրացվել է առանց փաստաթղթավորման։ Ի հայտ եկած նոր փաստական տվյալների հիմքով՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից հաշվարկվել է չվճարված հարկային պարտավորությունների չափը, որը կազմել է 46.1 մլն դրամ, այնուհետև հաշվարկն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն 2025 թվականի հոկտեմբերին կրկին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ընկերությունը շարունակում է իր տնտեսական գործունեության իրական ծավալները թերհայտարարագրել, ուստի ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության պետի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի որոշման համաձայն, հարկ վճարողի նկատմամբ ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք ներկայում ընթացքի մեջ են։

Հարկային վարչարարության արդյունքները

Ընկերությունում գրանցման օրվանից՝ 2019 թվականի մայիսի 10-ից, առ այսօր հարկային վարչարարության շրջանակում, մասնավորապես, իրականացվել է 23 թեմատիկ ստուգում, արձանագրվել է 5․8 մլն դրամի չափով տուգանք, որից՝ 4․2 մլն դրամի չափով տուգանքը 2025 թվականի ընթացքում: Միաժամանակ, իրականացվել է երկու համալիր ստուգում, որից մեկն ավարտված է, մյուսը՝ ընթացքում է։ Ավարտված համալիր ստուգման ակտով արձանագրվել է 250 հազար դրամի չափով տուգանք, ստուգման ընթացքում ներկայացվել են նաև 2․5 մլն դրամի չափով ճշտված հաշվարկներ: Իսկ ընթացքում գտնվող համալիր հարկային ստուգման իրականացման համար հիմք է հանդիսացել հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշումը:

Ստուգումը ներկայում կասեցված է․ կատարվում են լրացուցիչ հարցումներ:
Վերլուծական գործիքակազմի կիրառման արդյունքում, իրացման շրջանառության թերհայտարարագրման հնարավոր ապրանքային մնացորդների, ինչպես նաև փոխադարձ համաձայնությամբ գործելու հիմքով փոխկապակցվածության իրավախախտումների մասով՝ 2022-2024 թվականների ընթացքում կազմվել են չորս տեղեկանքներ, որոնց հիմքով առկա է հարուցված քրեական գործ:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ  հարկային հսկողության շրջանակում  հարկային ստուգումների պլանավորումն իրականացվում է ռիսկերի վրա հիմնված հարկային ստուգումների համակարգերի միջոցով: Նախապես մշակված ռիսկային չափանիշների հիման վրա, ստուգման ենթակա հարկ վճարողները գնահատվում են, որի արդյունքում ստուգումներն ուղղվում են դեպի այն ոլորտները և հարկ վճարողները, որոնք առավել ռիսկային են: Նշենք որ, ռիսկային հարկ վճարողների ընտրությունը կատարվում է՝ հիմք ընդունելով ինչպես ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվությունը, այնպես էլ երրորդ անձանցից ստացված տեղեկատվությունը: Տնտեսվարողների հարկային կարգապահության վերաբերյալ անհատական ուսումնասիրությունների ընթացքում հաշվի են առնվում իրենց կողմից հարկային մարմին ներկայացված տվյալները, ինչպես նաև նրանց կայքէջերում հրապարակված տեղեկատվությունը:

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է նպատակային և հետևողական աշխատանքներ տանել տնտեսվարողների շրջանում՝ հարկային կարգապահության և  վարչարարության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման բարելավման ուղղությամբ։