ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել է. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էներգետիկի օրվա առիթով:
«Մեր երկրում դեկտեմբերի 22-ը՝ տարվա ամենակարճ լուսային օրը, նշվում է որպես «Էներգետիկի օր»:
Շնորհավորում եմ էներգետիկայի ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներին, և մասնավորապես, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հազարավոր մեր աշխատակիցներին՝ Էներգետիկի օրվա առիթով։
Ի արժևորումն ՀՀ-ում էներգետիկայի զարգացման ոլորտում և էներգետիկ անվտանգության ապահովման գործում ունեցած անուրանալի վաստակի՝ ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակիցներ, ովքեր 25 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեն մեր ընկերությունում, ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել են 25 հազարից մինչև 60 հազար ՀՀ դրամ (հարկված) պարգևավճարներով։
Հավելեմ նաև, որ ՀԷՑ-ում այս պահին ունենք աշխատակից, ով ավելի քան 61 տարի (1964 թ.-ից) աշխատում է մեր ընկերությունում և այս պահին հանդիսանում է ՀԷՑ-ի «Գեղամա» մասնաճյուղի ենթակայանների «Սևան» խմբի պետը. նա Էմիլ Բախշիի Գևորգյանն է (ծնված 1946 թվականին). արևշատությու՛ն Ձեզ, պրն Գևորգյան:
Շնորհավոր Էներգետիկի օր»,- նշված է ուղերձում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին