Արհեստական բանականությունը դեռ սովորելու կարիք ունի, ճաքը ճաքալցումից չի տարբերում. Ավինյան
Մենք պետք է իրական կյանքում մի հատ հլը հասկանանք մեր արհեստական բանականությունը ինչքան ճշգրիտ է արձանագրել մեր խնդիրները։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով արհեստական բանականության օգտագործմամբ տարածատեղեկատվական տվյալների հավաքագրմանը և վերլուծությանը։
Նա դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության և բարեկարգման վարչության հպետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանին, ասաց. «Ինձ թվում է այնտեղ որոշակի, այնուամենայնիվ, ճշգրտումների կարիք կա, որովհետև արհեստական բանականությունը դեռ սովորելու կարիք ունի և այսուհետ ինչ-որ մի փուլից սկսած, դա ձեր քարտեզն է լինելու, և դուք պարտավոր եք լինելու ինքնուրույն վարել այդ քարտեզը, օգտվել այդ քարտեզից և աշխատանքները պատվիրելիս առաջնորդվել նաև այս քարտեզով, որը պարտադիր չի միայն արհեստական բանականությամբ արվի։ Նաև ձեր աշխատակիցները պետք է աշխատեն, որպեսզի հստակ և ճշգրիտ լինի, բայց վերահսկողության տեսանկյունից ինքը շատ լուրջ գործիք է»։
Թևոսյանն արձագանքեց, օրինակ, ճաքալցում արված հատվածը արհեստական բանականությունը համարել է որպես ճաք։
Քաղաքապետն էլ նկատեց. «Այո, իրականում ճաքերի դեպքում միանշանակ արհեստական բանականությունը կարող է դեռ չտարբերակել ամբողջական խնդրահարույց ճաքը արդեն իսկ ճաքալցվածից, բայց փոսերի մասով վստահ եմ՝ հիմնականում ճիշտ է արձանագրում։ Մեկ-երկու մասնագետ էլ դուք պետք է ունենաք, մինչև հաջորդ տարվա վերջ այս խնդիրը ձեր տիրույթ պետք է գա, դուք պետք է վարեք այս քարտեզը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին