Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Երևանի թիվ 86 և թիվ 44 մսուր-մանկապարտեզներում բացվել են վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: Այս առիթով Երևանի թիվ 86 մանկապարտեզ են այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍՆ–ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնյաները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, քննարկել ընթացիկ հարցեր, զրուցել ծնողների հետ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ընդգծել՝ մանկապարտեզում այս տարիքային խմբի գործարկումը համատեղ աշխատանքի արդյունք է: Նա հատկապես կարևորել է ծնողների հետ հետադարձ կապ ապահովելու և նրանց դիտարկումները հաշվի առնելու հանգամանքը. «Սա կարևոր ճանապարհ է, որը պետք է միասին անցնենք: Ծնողների կարծիքը կարևոր է՝ իմանալու, թե ինչպես պետք է շարունակել և լավարկել նախաձեռնությունը»:
Մսուրային խմբերում երեխաների ընդգրկումը կատարվել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ հերթագրման միջոցով:
Վաղ մանկության տարիքի խմբեր են գործելու նաև Գյումրու, Վանաձորի և Հրազդանի նախադպրոցական հաստատություններում:
Կարևորելով նշված տարիքային խմբի երեխաների խնամքի, ինչպես նաև զարգացման տարիքային առանձնահատկությունները՝ ԿԳՄՍ նախարարությունը նախապես կազմակերպել է ծրագրում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, տեղակալների, բուժքույրերի, դաստիարակների և օգնականների կարողությունների զարգացման վերապատրաստումներ:
Համայնքային նախադպրոցական հաստատություններում վաղ տարիքի երեխաների խմբեր հիմնելու պահանջը սահմանված է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով: Նախատեսվում է՝ պետական բյուջեի միջոցներով այս տարիքային խմբի մսուրի ծառայության հասանելիություն ապահովել բոլոր խոշորացված համայնքներում:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով