Ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, որի հետևանքով նախաքննական մարմինը զրկվել է վարույթով ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունից:
Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհու կողմից ենթադրյալ ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռված քրեական վարույթով նախաքննության ընթացքում վերը նշված ավագ քննիչը կազմել է համապատասխան արձանագրություն, համաձայն որի՝ վերցրել է դեպքի ժամանակ հիշյալ բնակչուհու հագին եղած արնանման հետքերով հագուստները, սակայն այդ կապակցությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ չի կատարել, համապատասխան փորձաքննություններ չի նշանակել:
Այնուհետև, պարտավոր լինելով իրականացնել նշված քրեական վարույթով վերցրած իրերի կամ առարկաների պատշաճ պահպանությունը, քննիչն իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ ցուցաբերել է անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, այն է՝ աշխատանքից ազատվելու կապակցությամբ քրեական վարույթի հետ մեկտեղ նշված հագուստները չի հանձնել և դրանց գտնվելու վայրի մասին տեղեկություն չի ներառել զեկուցագրում, իսկ վարույթով հետագա նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցների արդյունքում քննիչի կողմից քաղաքացուց վերցված հագուստները տվյալ քննչական բաժնում չեն հայտնաբերվել, որի հետևանքով խաթարվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող կոնկրետ քրեական վարույթի պատշաճ քննության ընթացքը:
Վերը նշված արարքների համար ավագ քննիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով