Աբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել է
Դրամանենգության առաջին ահազանգը ստացվել էր դեկտեմբերի 13-ին. Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող դեղատանը վաճառողին տվել են 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 18.30-ի սահմաններում մի կին նշված դեղատանը գնելով 11 800 դրամի ապրանք՝ դեղագործ-վաճառողուհուն տվել էր 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ և ստացել 38 200 դրամ մանրը:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախոզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել էր Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին:
Պարզվել էր նաև, որ նա նույն օրը կեղծ թղթադրամով առևտուր էր արել նաև Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող դեղատնից: Այս դեպքում ևս գնումների դիմաց վճարել էր 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով և ստացել 32 000 դրամ մանրը:
Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 15-ին 37-ամյա կինը հայտնաբերվել և ներկայացվել է Մարտունու բաժին։ Պարզվել է, որ նա կեղծ թղթադրամ էր իրացրել նաև դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի երկու դեղատներում. Կենտրոնական փողոցում գործող դեղատանը 9000 դրամի գնումների դիմաց վճարելով 50 000 անվանական արժողության կեղծ թղթադրամով՝ ստացել էր 41 000 դրամ մանրը, իսկ Շահինյան փողոցում գտնվող դեղատանը 11 600 դրամի գնումների դիմաց դարձյալ վճարելով 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով՝ 38 000 դրամ մանրը ստացել ու հեռացել էր։
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա կինը նմանատիպ հանցարարքներ է կատարել նաև հանրապետության այլ բնակավայրերում՝ ամեն անգամ գնումների դիմաց վճարելով 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ:
Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 37-ամյա կինը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին