Հրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութ իրացնելու դեպք են բացահայտել
Նոյեմբերի 27-ին Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումեցի մի տղամարդ իր մոտ և մեքենայում ապօրինի պահում և այդ օրն էլ Հրազդան քաղաքում տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանները գյումրեցու վարած «Մերսեդեսը» հայտնաբերեցին Շահումյան փողոցում: 35-ամյա գյումրեցին հոր և կնոջ հետ էր, քաղաքի տարբեր հատվածներում արդեն տեղադրել էին թմրանյութով փաթեթներ և հեռախոսով լուսանկարել դրանք։
Ժամը 15.30-ին Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցում գյումրեցիները ձերբակալվեցին և մեքենայով հանդերձ տեղափոխվեցին բաժին: Որդու խուզարկությամբ հայտնաբերվեց թմրամիջոցի հինգ փաթեթ։
Ըստ նրա` հայտնաբերված փաթեթներում թմրանյութ էր, որը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով` տեղադրելով իրացնելու նպատակով: Նա հայտնեց նաև, որ ավտոմեքենայի հետևի նստատեղին ևս կան թմրամիջոցով փաթեթներ։
Ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի հարևանությամբ գտնող կիսաքանդ պատնեշի մոտ, երեք առանձին հատվածներում, հայտնաբերվեց նրանց տեղադրած երեք փաթեթ։
Դատարանի որոշմամբ հաջորդ օրը խուզարկվեց նաև «Մերսեդեսը». սրահում հայտնաբերվեց թմրանյութով ևս 20 փաթեթ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին