Հայաստանը կարդիականացնի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և կհամապատասխանեցի միջազգային չափանիշներին
Հայաստանը կարդիականացնի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և կհամապատասխանեցի միջազգային չափանիշներին։
Երևանի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ մթնոլորտային օդում դեկտեմբերի 3-9-ը ընկած ժամանակահատվածում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 1․1-3․1 անգամ։ Ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունները այդ ժամանակահատվածում չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ Արփինե Փանոյանը՝ ՝ ընդգծելով, որ hանրապետության տարածքում օդի աղտոտվածությունը դեկտեմբերի սկզբից գտնվում է թույլ արտահայտված ցածր ճնշման ազդեցության գոտում։
Այդ երևույթը հիմնականում պայմանավորված է այդ օրերին Արարատյան գոգավորությունում ձևավորված սառը օդի լճացմամբ։ Թեպետ մթնոլորտի վիճակը նոյեմբերի վերջի համեմատությամբ որոշակիորեն կայունացել է, խնդիրը ամբողջությամբ չի վերացել։ Փոշուց աղտոտվածության հիմնական պատճառը տեղումների բացակայությունն էր, ինչը հատկապես զգալի էր մայրաքաղաքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին