Մեկնարկել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորումը
Մեկնարկում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների՝ 2025 թվականի ատեստավորումը, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է ատեստավորման ընթացքին: Այս կենտրոնում անցկացվում է ագրոնոմիա, ագրոտնտեսագիտական ֆերմերային տնտեսության կազմակերպում, անասնաբուժություն, ավտոմատացված համակարգեր, գրաֆիկա, ծրագրավորման հիմունքներ, վեբ, ցանցեր-1, ցանցեր-2 դասավանդող մանկավարժների ատեստավորումը:
Նախարարի տեղակալը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննական կենտրոնում և հաջողություն մաղթել մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ դրական արդյունքներ կարձանագրվեն։ Նշենք, որ նախորդ տարվա 4 ուղղություններին՝ գյուղատնտեսություն, ոսկերչություն, ՏՏ, խոհարարություն, այս տարի ավելացել է ևս մեկը՝ տեքստիլի ոլորտը։
Գործընթացը կշարունակվի նաև վաղը՝ դեկտեմբերի 14-ին․ ատեստավորման քննություն կհանձնեն խոհարարություն, հանրային սննդի սպասարկում և արտադրություն, հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն, ոսկերչություն, տեքստիլ դասավանդող մանկավարժները։
Ատեստավորման արդյունքում ՝ 60 տոկոսից բարձր արդյունք ցուցաբերած մասնագետները կհամարվեն ատեստավորված. նրանց համար կսահմանվի 200 հազար դրամ վարձատրություն մեկ դրույք զբաղվածության համար։ 70 տոկոս և բարձր արդյունքներ գրանցելու պարագայում նշված դրույքաչափի նկատմամբ կկիրառվի նաև հավելավճար՝ 30-50 տոկոսի չափով։ Ըստ այդմ՝ 70-79 տոկոս արդյունք գրանցելու պարագայում հավելավճարը կկազմի 30 տոկոս, 80-89 տոկոսի դեպքում՝ 40, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 50 տոկոս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին