Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները Ռուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը ԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթը Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է ԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքները Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում Պաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն

Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում
Հայաստան

Եկեղեցին հաւատքի վրայ հիմնուած ժողովուրդ է եւ ո՛չ թէ սոսկ շէնք կամ վարչական կեդրոն է. Արամ Ա

Արամ Ա Վեհափառը հանդիպել է Լիմասոլում հայ համայնքին

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իր շքախումբին ընկերակցութեամբ, ժամանեց Կիպրոսի Լիմասոլ քաղաքը, Կիրակի, 7 Դեկտեմբեր 2025-ի երեկոյեան։ Նորին Սրբութիւնը Սուրբ Գէորգ եկեղեցւոյ մուտքին ջերմօրէն դիմաւորուեցաւ հոգեւոր հովիւ Գերապատիւ Տէր Յովհաննէս Ծայրագոյն Վարդապետ Սաղտըճեանի, հոգաբարձութեան անդամներուն եւ հայ համայնքի զաւակներուն կողմէ: Աղուհացի աւանդական օրհնութենէն ետք, եկեղեցւոյ դպրաց դասը «Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ հայրապետական թափօրը առաջնորդեց եկեղեցւոյ դաս, ուր տեղի ունեցաւ Կանոնական Աղօթք։

Ապա, ողջոյնի խօսք արտասանեց Կիպրոսի Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տէր Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանեան եւ յանուն Լիմասոլի հայ համայնքին առողջութիւն, արեւշատութիւն եւ երկար ու բեղուն գահակալութիւն մաղթեց Հայրապետին:
 
Խօսք առաւ նաեւ եկեղեցւոյ հոգեւոր հովիւ հայր սուրբը։ Ան ըսաւ, որ Լիմասոլի հայութիւնը ահաւասիկ համախմբուած է իր Հովուապետին շուրջ՝ լսելու անոր իմաստուն պատգամները ու ստանալու անոր հայրական օրհնութիւնը: Այս գաղութը, ինչպէս անցնող տարիներուն, այսօր եւս հաւատարմօրէն նեցուկ կը կանգնի եկեղեցւոյ բոլոր ծրագիրներուն ու աշխատանքներուն: Իր խօսքի աւարտին, հայր սուրբը առ Աստուած աղօթք բարձրացնելով՝ հայցեց Ամենակալէն, որ Նորին Սրբութեան քաջառողջութիւն եւ առաքինազարդ ու բեղուն գահակալութիւն շնորհէ։
 
Ապա, Արամ Ա. Կաթողիկոս իր հայրապետական խօսքը ուղղելով հաւատացեալ ժողովուրդին՝ ըսաւ. «ինծի համար յատուկ ուրախութիւն է դարձեալ գտնուիլ Լիմասոլի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ սրբազան կամարներուն ներքեւ՝ մեր ժողովուրդի սիրելի զաւակներուն հետ: Եկեղեցին հաւատքի վրայ հիմնուած ժողովուրդ է եւ ո՛չ թէ սոսկ շէնք կամ վարչական կեդրոն է: Ձեր ներկայութեամբ այս սրբազան յարկը իր ճշմարիտ իմաստը կը ստանայ. եկեղեցւոյ համայնական կեանքին ձեր մասնակցութեամբ Աստուծոյ կը միանաք եւ կը դառնաք ճշմարիտ եկեղեցի: Եկեղեցւոյ մեծութիւնը կամ փոքրութիւնը, տեղը կամ նիւթական կարողութիւնը ո՛չ մէկ արժէք կը ներկայացնեն, որովհետեւ եկեղեցին ո՛ւր որ ալ ըլլայ՝ Աստուծոյ ու մեր ազգին տունն է: Մենք որքան այս տան մէջ ըլլանք ու Աստուծոյ ներկայութիւնը ապրինք, Աստուծմով կը զօրանանք եւ մեր հոգեւոր կեանքը կը վերանորոգենք: Հետեւաբար, իմ սպասումս է, որ եկեղեցւոյ կեանքին բերէք գործօն ձեր մասնակցութիւնը»:
 
Վեհափառ Հայրապետին օրհնութեան խօսքէն ետք, եկեղեցւոյ դահլիճին մէջ տեղի ունեցաւ գողտրիկ յայտագիր մը, որու աւարտին հաւատացեալները առիթ ունեցան մօտենալու Հայրապետին եւ ստանալու անոր օրհնութիւնը»։