Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները Ռուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ ՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը ԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթը Նոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում է ԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքները Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում Պաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Հայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածուն

Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթողՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործըԶինվորականներն ամրապնդում են մեր բանակցային դիրքերըԹուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասինԿրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմերՌաուլ Գոնսալեսը իսպանական Օվիեդոյի գլխավոր մարզիչն էԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ընդունել Թեհրանի յոթ պայմաններըԷստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշանՄեծարման երեկո Կապույտ մզկիթումՈւշադրություն. Մ-2 Լծեն-Տաթև-Քաշունի ճանապարհահատվածը փակ էՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետում
Հայաստան

Մեկ օրում չորս մարդու կյանք խլшծ տղամարդը անմեղսունակ է ճանաչվել

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մեկ օրում չորս անձի սպանության գործով կալանավորված 61-ամյա տղամարդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակված։  Ընդ որում, վերջինս ՔՊ-ական է եղել։ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնել են, որ տղամարդն անգամ ՔՊ գրասենյակից ստացված զանգի հիման վրա Կոտայքից՝ իր մի քանի համագյուղացիների հետ, մեքենայով գնացել էր Գյումրի՝ աջակցելու Սարիկ Մինասյանին՝ ընտրությունների ժամանակ և այժմ, փաստորեն, մեկ օրում չորս անձի կյանք խլած ՔՊ աջակցին անմեղսունակ են ճանաչել։ Դատահոգեբուժական փորձաքննությամբ նշվել է, թե Թադևոս Հովակիմյանն ունի «զառանցական խանգարում» և որ դեպքի ժամանակ արարքները կատարվել են՝ զառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար և ղեկավարել դրանք։ Փորձաքննությամբ նշվել է, որ անձը սոցիալապես խիստ վտանգավոր է, ուստի կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության՝ հոգեբուժական բաժանմունքում։  

Ուշագրավ է, որ անմեղսունակ ճանաչված անձը 15 տարի որսորդմիության անդամ է, երկու տարի առաջ ձեռք է բերել հրացան, ունի նաև վարորդական իրավունք, թե ինչպես է անձը հաղթահարել հոգեբանական համապատասխան թեստերը՝ զենք գնելիս կամ վարորդական իրավունք ձեռք բերելիս՝ պարզ չէ, համենայն դեպս, դրանք հարցեր են, որոնց պատասխանն այժմ չկա, ինչը կասկածների տեղիք է տալիս։

Տղամարդը ցուցմունքներում պատմել է, թե իր հարևանի հետ արդեն 20 տարի չի շփվել, չեն բարևել միմյանց, իրենց հարաբերությունները վատացել են՝ վերջինիս ամուսնությունից հետո։ Մեղադրյալը ցուցմունքներում հաստատել է, որ իր հարևան ամուսններին դիտավորությամբ է սպանել, մասնավորապես, մոտեցել է գազար հավաքող հարևանին՝ թիկունքից,  սպանել է դիտավորությամբ, կրակելուց հետո մոտեցել և ևս մեկ անգամ է կրակել՝ գլխին, իսկ կնոջն իբրև սպանելու ցանկություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ  Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, հետո էլ սպանել է մյուս զգույգին։ Ընդ որում՝ չարագործի զոհերից մեկը բնակվում է արտերկրում եւ վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրն էլ իր ծանոթի հետ գնացել էին բնության գրկու հանգստի։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանություններից հետո չարագործը գնացել էր քեռու տուն, որտեղ էլ պատմել էր իր «հերոսությունների» մասին։ Ավելին՝ քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ ցուցակ է եղել, որոնց սույն անձը նպատակադրված է եղել սպանել։ ՔԿ-ից ավելի վաղ ասել էին, որ ցուցակի հետ կապված չունեն մեկնաբանություն։

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ 60-ամյա տղամարդը ձերբակալվել է, տվել  խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է ավտոմեքենայում: Նրա նկատմամբ  հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը)»։