Ապամոնտաժումներ. Երևանում առանց թույլտվության տեղադրված են եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարքեր
Երևանում առանց համապատասխան թույլտվության էլեկտրոնային համակարգում հաշվառված և տեղադրված են եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարքեր: Այս մասին զեկուցվել է այսօր՝ դեկտեմբերի 8–ին, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ավան վարչական շրջանում տեղադրված են եղել 61-ը, 6-ին ուղարկվել է դիմում ներկայացնելու ծանուցում,
Արաբկիր վարչական շրջանում՝ 96, որից ապամոնտաժվել են 7-ը, կազմվել է 3 արձանագրություն,
Դավթաշեն վարչական շրջանում՝ 32, որից 1-ին տրամադրվել է թույլտվություն,
Էրեբունի վարչական շրջանում՝ 109, 13-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն, 2-ին տրամադրվել է թույլտվություն,
Կենտրոն վարչական շրջանում՝ 225, ապամոնտաժվել են 2-ը, 3-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 151, 17-ին դիմում ներկայացնելու ծանուցում է ուղարկվել,
Նոր Նորք վարչական շրջանում՝ 69, ապամոնտաժվել են 21-ը, 9-ի նկատմամբ կազմվել է արձանագրության ծանուցում,
Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 2, 1-ն ապամոնտաժվել է, մյուսին արձանագրության ծանուցում է ուղարկվել,
Նուբարաշեն վարչական շրջանում՝ 14,
Շենգավիթ վարչական շրջանում՝ 170, որոնցից 1-ը ապամոնտաժվել է, 2-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն, 5-ին տրամադրվել է թույլտվություն,
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 53, ապամոնտաժվել է 14, արձանագրության ծանուցում է ուղարկվել 15-ին, 4-ին տրամադրվել է թույլտվություն:
Վարչական շրջանների կողմից ապամոնտաժվել են նոր տեղադրված, առանց թույլտվության 12 ավտոմատ սարքավորումներ, որոնք հաշվառված չեն եղել էլեկտրոնային համակարգում: Կազմվել է 3 արձանագրություն:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից գրություններ են ուղարկվել ՀԷՑ-ին՝ ավտոմատ ինքնասպասարկման սարքերի ապօրինի էլեկտրական սնուցումները դադարեցնելու, հոսանքալարերն ապամոնտաժելու, ինչես նաև իրավախախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու խնդրանքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին