ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (դեկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ԿԳՄՍ նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.
1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.
2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ.
3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝
ա. «Հայոց լեզու և գրականություն».
բ. «Հայրենագիտություն».
գ. «Օտար լեզուներ».
դ. «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)».
ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ».
զ. «Արվեստ և արհեստ».
է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն».
4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար.
5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար.
6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական.
7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան.
8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.
9) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ.
10) Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ).
11) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան.
12) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ.
13) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:
Մրցույթին կարող են մասնակցել.
1) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը.
2) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը.
3) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը.
4) Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեին)՝ մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00) ներկայացնելով՝
- դիմում՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին,
- անձը հաստատող փաստաթուղթ (PDF տարբերակով),
- տեղեկանք աշխատավայրից (PDF տարբերակով),
- լրացված և կցված ձևաչափը (ներկայացնել Word տարբերակով),
- կարգով պահանջվող նյութերը:
Կարգով պահանջվող փաստաթղթերից զատ՝ այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն) չկցել:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 010-599-699 /520/ հեռախոսահամարով:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...