Էլեկտրոնային առևտրի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. ԲՏԱ նախարարի տեղակալ
Նոյեմբերի 20-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Էլեկտրոնային առևտրի օրենսդրության մոտարկում» թեմայով աշխատաժողովը։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը:
Իր խոսքում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը (ԵՄ)՝ վերջինիս ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մշտադիտարկմանը, իրականացմանն ու հաղորդակցությանը» ծրագրի շրջանակում աշխատաժողովը կազմակերպելու համար։ Նա ընդգծել է, որ էլեկտրոնային առևտրի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ տնտեսական ներուժի ընդլայնման, մրցունակության բարձրացման և թվային շուկաներին լիարժեք ինտեգրվելու տեսանկյունից։
«Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը չի սահմանափակվում միայն էլեկտրոնային առևտրի կարգավորմամբ, այն ներառում է նաև թվային տնտեսության, նորարարական ենթակառուցվածքների, գիտահետազոտական ծրագրերի, ինչպես նաև կրթության և մարդկային կապիտալի զարգացման լայն ոլորտներ»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնությունները նպաստում են Հայաստանում մրցունակ թվային էկոհամակարգի ձևավորմանը, խթանում են ՓՄՁ-ների նորարարական կարողությունների աճը, ամրապնդում են գիտության և արդյունաբերության համագործակցությունը և արագացնում Հայաստանի ինտեգրումը համաեվրոպական թվային ու նորարարական շուկաներ։
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են «Էլեկտրոնային առևտրի մասին» օրենքի նախագծի հիմնական նպատակներն ու դրույթները։ Քննարկումների ընթացքում պարզաբանվել են նախագծի կիրառելիությանը, հնարավոր մարտահրավերներին ու ոլորտային առանձնահատկություններին վերաբերող մի շարք հարցեր։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ