Կենսաբան-գոյաբան Պերիկլիս Պագանոսի գլխավորած թիմն ուսումնասիրել է մանուշակագույն ծովային Paracentrotus lividus ոզնու զարգացումը՝ ազատ լողացող պլանկտոնային թրթուրից մինչև կլոր, փշոտ օրգանիզմ: Պարզվում է, որ կերպարանափոխության ժամանակ ոզնիները պարզապես չեն փոխում իրենց մարմնի ձևը՝ հայելային արտացոլման համաչափությունից անցնելով արմատական համաչափության: Դրանք նեյրոնների լայն ցանց են կազմում, որը տարածվում է ամբողջ մարմնով և գործնականում կատարում է ուղեղի գործառույթներ:
Հետազոտողները ստեղծել են երիտասարդ ոզնիների մանրամասն բջջային ատլաս և պարզել, թե որ գեներն են ակտիվ զարգացման տարբեր փուլերում: Պարզվել է, որ այդ կենդանիների նեյրոնները ենթարկվում են զգալի փոփոխությունների՝ ձևավորելով բարդ կլաստերներ՝ մոլեկուլային դրոշմների լայն շրջանակով: Բոլոր նույնականացված բջջային խմբերի կեսից ավելին նյարդաբջիջ էին։
Հետազոտության հեղինակները հաստատել են, որ ծովային ոզնու նյարդային համակարգը ապակենտրոնացված է և չի սահմանափակվում գանգլիաների (նյարդային հանգույցների) ցանցով, ինչպես նախկինում կարծում էին։ Հետազոտողները ցույց են տվել նաև, որ այն ներկայացնում է «համապարփակ ուղեղ», որում ամբողջ մարմինը գործում է որպես մեկ նյարդային կառուցվածք։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ կենդանիները, որոնք չունեն ավանդական կենտրոնական նյարդային համակարգ, դեռ կարող են զարգացնել ուղեղի նման կազմակերպություն»,- հավելել է Բեռլինի Բնական պատմության թանգարանի աշխատակից, հետազոտության համահեղինակ Ջեք Ուլրիխ-Լյութերը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ