Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ Կասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրում Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանին Ամառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները Վարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակելԻրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. ՈւիթքոֆՍկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասինՊենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street JournalԵ՞րբ է կարգավորվելու տաքսիների գնային քաղաքականությունըԵվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. ԶելենսկիՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համարՓեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործումՌուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներումՍկսվել է ծիրանի արտահանումըԱշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնումներըԵրեւանում եւ Գյումրիում կանցկացվի SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը
Գիտություն

Թոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ն ավարտվում է մաhվան ելքով

Ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2025 թվականի օրվա կարգախոսն է՝ «Երեխաների կյանքի ապահովություն», որն ընդգծում է հիվանդության վտանգը երեխաների համար և կարևորում դրա կանխարգելումն, վաղ ախտորոշումը և լիարժեք բուժումը։

Թոքաբորբը սուր շնչառական վարակիչ հիվանդություն է, որը հանգեցնում է թոքային հյուսվածքի ախտահարման։ Այն կարող է պայմանավորված լինել բակտերիաներով (պնևմոկոկներ, հեմոֆիլուս բակտերիաներ, ստաֆիլոկոկներ, ստրեպտոկոկներ և այլն), վիրուսներով (գրիպի վիրուս, շնչառական սինցիտիալ վիրուս, ռինովիրուսներ, ադենովիրուսներ, պարագրիպի վիրուսներ և այլն) կամ սնկերով (ասպերգիլներ, կանդիդաներ, պնևմոցիստներ և այլն)։

Բակտերիալ թոքաբորբը հիվանդության առավել տարածված ձևն է՝ կազմելով բոլոր դեպքերի շուրջ 30–40%-ը։ Վարակի էթիոլոգիայում, հատկապես կազմակերպված կոլեկտիվներում (մանկապարտեզներ, դպրոցներ, ուսումնական հաստատություններ և այլն) ձևավորվող համաճարակային օջախների դեպքում, կարևոր դեր են խաղում նաև միկոպլազմաները (Mycoplasma pneumoniae) և խլամիդիաները (Chlamydia pneumoniae)։

Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է թոքաբորբի շուրջ 450 միլիոն դեպք: Երեխաների շրջանում հիվանդացության ցուցանիշը կազմում է 1400 դեպք/100.000 երեխաների հաշվով, ընդ որում հիվանդացության մակարդակը ամենաբարձրն է Հարավային Ասիայում (2500/100.000) և Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում (1620/ 100.000):

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնից նշում են, որ չնայած ժամանակակից բժշկության ձեռքբերումներին՝ թոքաբորբը շարունակում է մնալ մահացության հիմնական պատճառներից մեկը։

Ըստ վիճակագրական տվյալների՝ թոքաբորբով հիվանդացության դեպքերի մոտ 5–10%-ը ավարտվում է մահվան ելքով։ Ամեն 13 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ է մահանում թոքաբորբից։ Ըստ Global Burden of Disease (GBD) հաշվետվության՝ 2021 թվականին թոքաբորբից մահացել է մոտ 2,1 միլիոն մարդ։

Թոքաբորբի հիվանդացությունն ու մահացությունը մնում են բարձր բոլոր տարիքային խմբերում, սակայն հիվանդությունը հատկապես ծանր է ընթանում ամենախոցելի խմբերի մոտ՝ մինչև հինգ տարեկան երեխաների, տարեց անձանց, ինչպես նաև իմունային անբավարարություն ունեցող մարդկանց շրջանում։

GBD հաշվետվության տվյալներով՝ չնայած մանկական մահացության ընդհանուր ցուցանիշի նվազմանը, թոքաբորբը շարունակում է մնալ փոքր երեխաների մահվան հիմնական պատճառներից մեկը։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ թոքաբորբը պատասխանատու է մինչև 5 տարեկան երեխաների մահվան դեպքերի շուրջ 14 տոկոսի համար՝ տարեկան խլելով ավելի քան 700 000 կյանք (յուրաքանչյուր 43 վայրկյանը մեկ երեխա է մահանում թոքաբորբից)։ 2021 թվականին թոքաբորբից մահացել է մինչև հինգ տարեկան 502 000 երեխա և 152 000 նորածին։

Տարեց անձանց շրջանում իրավիճակը ևս մտահոգիչ է․ միայն 2021 թվականին թոքաբորբից մահացել է 70 տարեկանից բարձր ավելի քան մեկ միլիոն մարդ։ Յուրաքանչյուր տարեց հիվանդը, ով հոսպիտալացվում է այս ախտորոշմամբ, դուրս գրվելուց հետո մահանում է մեկ տարվա ընթացքում, և մահվան ռիսկը պահպանվում է մինչև տաս տարի՝ հատկապես հիվանդության ծանր ձևերից հետո։

Մահացությունը հոսպիտալացումից հետո 30 օրվա ընթացքում կազմում է մոտ 6%, իսկ բարդ ընթացքի դեպքում՝ մինչև 34%; վերակենդանացման բաժանմունքներում այդ ցուցանիշը կարող է գերազանցել 50%-ը։

Թոքաբորբից մահերի շուրջ 84%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Հայաստանում 2020 թվականին գրիպից և թոքաբորբից մահացել է 1214 մարդ, ինչը կազմել է ընդհանուր մահացության 5.4%-ը։ Ըստ տարիքի ստանդարտացված մահացության ցուցանիշը կազմել է 27.5՝ 100 000 բնակչի հաշվով։

Թոքաբորբից մահացության մակարդակի վրա զգալի ազդեցություն է ունենում հակամիկրոբային կայունությունը։ 2019 թվականին ստորին շնչուղիների վարակները դարձել են հակաբիոտիկային կայունության հետ կապված ավելի քան 1.5 միլիոն մահերի պատճառ։ Հիմնական հարուցիչը շարունակում էր մնալ Streptococcus pneumoniae-ն, որը պատասխանատու էր այդ դեպքերի շուրջ 16 տոկոսի համար։

Թոքաբորբի հիմնական ախտանշաններն են՝ ջերմությամբ ուղեկցվող տենդը, հազը և շնչահեղձությունը։ Երբեմն հիվանդները կարող են զգալ դիսկոմֆորտ կամ ցավ կրծքավանդակի շրջանում։ Թոքաբորբով բոլոր հիվանդների մոտ դիտվում են ընդհանուր թուլություն, աշխատունակության նվազում, արագ հոգնածություն, զգալի քրտնարտադրություն, քնի խանգարումներ և ախորժակի անկում։

Թոքաբորբի զարգացումը պայմանավորված է կենսաբանական, սոցիալական և էկոլոգիական գործոնների համադրությամբ։ Տարիքը մնում է ամենակարևոր ռիսկի գործոններից մեկը․ ինչպես արդեն նշվել է, առավել խոցելի են մինչև հինգ տարեկան երեխաներն ու 65-70 և բարձր տարիքի անձինք։ Մեծահասակների շրջանում թոքաբորբի բարձր ռիսկ է նկատվում քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց մոտ՝ այդ թվում քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություն (ՔՕԹՀ), սիրտանոթային պաթոլոգիաներ, շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն և բրոնխիալ ասթմա։ Ըստ իրականացված հետազոտության տվյալների՝ թոքաբորբով հիվանդացած մեծահասակների ավելի քան 82%-ը ունեցել են առնվազն մեկ նախատրամադրող հիվանդություն։

Երեխաների շրջանում հիվանդության բարձր ռիսկը պայմանավորված է վաղաժամ ծնունդով, ծննդյան ցածր քաշով և կրծքով կերակրման բացակայությամբ։

Ինչպես արդեն նշվել է, էական դեր են խաղում նաև էկոլոգիական և սոցիալական գործոնները։ Օդի աղտոտվածությունն ու ծխախոտի օգտագործումը, այդ թվում նաև պասիվ ծխելը, համարվում են շնչառական համակարգի ֆունկցիայի խանգարման և իմունային պատասխանի թուլացման գլխավոր պատճառները։ ԱՀԿ-ի գնահատմամբ՝ թոքաբորբից մահերի գրեթե կեսը 50 տարեկանից բարձր անձանց շրջանում կապված է հենց այս գործոնների հետ։

Այլ կարևոր գործոնների թվում են թերսնուցումը, բնակարանային ոչ բարենպաստ պայմանները, բժշկական օգնության սահմանափակ մատչելիությունը։

Թոքաբորբի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն է հանդիսանում պատվաստումը։ Վիրուսային թոքաբորբերի կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում իրականացնել գրիպի դեմ սեզոնային պատվաստում։ Պնևմակոկային վարակների դեմ պատվաստումը պաշտպանում է Streptococcus pneumoniae-ի կողմից հարուցած թոքաբորբերից։ Պատվաստումը հատկապես կարևոր է այն անձանց համար, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ, որոնք կարող են խաթարել իմունային համակարգի գործունեությունը՝ շաքարային դիաբետ, արյան հիվանդություններ, լյարդի հիվանդություններ, ինչպես նաև տարեց անձանց և հղիների համար։

Ոչ սպեցիֆիկ կանխարգելման միջոցները ներառում են առողջ կենսակերպի ձևավորումը, կոփումը, ծխախոտից հրաժարումը, լիարժեք սնուցումը, ձեռքերի հիգիենայի պահպանումը, բնակելի տարածքների կանոնավոր օդափոխումը, ինչպես նաև սուր շնչառական վարակների բարձր տարածման ժամանակաշրջաններում դիմակների օգտագործումն ու մարդկանց խիտ կուտակումներից խուսափելը։

Կարևոր դեր ունեն հիվանդության վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը։ Թոքաբորբը կարող է բարդանալ սեպսիսով, որը զարգանում է պացիենտների մոտավորապես մեկ երրորդի մոտ։ Վաղ ախտորոշումը, հիվանդության ծանրության գնահատումը և ճիշտ բուժման անհապաղ սկսումը համարվում են արագ ապաքինման և լուրջ բարդությունների կանխարգելման առանցքային նախապայմաններ։