Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Ապագայում արհեստական բանականությունը հնարավոր է նմանվի դատողություն անող մարդու

Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի նորաստեղծ կենտրոնում, որում միավորված են ԵՊՀ-ում գործող օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտի բոլոր լաբորատորիաները, ներկայումս իրականացվում են հինգ խոշոր հետազոտական նախագծեր՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ, Հայաստանի և արտերկրի առաջատար գիտնականների ու ուսանողների ներգրավմամբ։ Նախագծերը վերաբերում են օպտիկական հաշվման նոր տեխնոլոգիաների ստեղծմանը, օպտիկական խելացի նկարահանմանը՝ տուրբուլենտ միջավայրերի միջով, քիրալ (chiral) հեղուկ բյուրեղների կիրառմանը տարածական և սպեկտրալ ճառագայթների ձևավորման նպատակով, ինչպես նաև հեղուկ բյուրեղային խորը նեյրոնային կառուցվածքներին։

NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացա՞ր» ալիքի EXPERT հաղորդման շրջանակում ԵՊՀ օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մուշեղ Ռաֆայելյանը նշեց, որ նորաստեղծ կենտրոնի լաբորատորիաները տեխնիկական հագեցվածությամբ համեմատելի են անգամ եվրոպական երկրների լաբորատորիաների հետ։ Գիտնականը հույս հայտնեց, որ որոշ ժամանակ անց օպտիկայի և ֆոտոնիկայի ոլորտում ստացված գիտական արդյունքներով հնարավոր կլինի մրցել միջազգային լաբորատորիաների հետ։

Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ օպտիկան այսօր լայնորեն կիրառվում է և համարվում է ամենախոստումնալից տեխնոլոգիական ուղղություններից մեկը՝ շնորհիվ էներգախնայողության, օպերատիվության (արագագործության) և այլ հատկանիշների։

Անդրադառնալով արհեստական բանականության և օպտիկայի համատեղ զարգացմանը՝ Ռաֆայելյանը նշեց, որ օպտիկան կարող է դառնալ արհեստական բանականության «աչքերը»։

«Օրինակ, մեր լաբորատորիայում արհեստական բանականությունը կիրառում ենք որպես օպտիկան, լույսը, ինչպես նաև տարբեր բարդ համակարգեր կառավարելու միջոց։ Այսինքն՝ այն ոչ միայն կարող է օգտակար լինել համակարգը ստուգելու, դրանից տեղեկատվություն ստանալու առումով, այլ նաև՝ համակարգի վրա ազդելու, այն փոխելու և որոշակի ուղղություններով ազդեցություն գործելու համար», — նշեց նա։

Գիտնականի կարծիքով՝ ապագայում արհեստական բանականությունը հնարավոր է նմանվի դատողություն անող մարդու՝ դատողություն, որին կհաջորդի գործողությունը։

Խոսելով օպտիկական հաշվման ոլորտում իրականացվող նախագծի մասին՝ Ռաֆայելյանը նշեց, որ իրենց նպատակն է ստեղծել օպտիկական հաշվման նոր տեխնոլոգիա, որը ապագայում կկարողանա կատարել մեծամասշտաբ և էներգախնայող գծային հանրահաշվական գործողություններ՝ համեմատած այս ոլորտում գործող նորագույն տեխնոլոգիաների հետ։

«Գիտական նախագծի շրջանակում մենք փորձում ենք ստեղծել ներկայիս համակարգիչներին այլընտրանքային հաշվարկային սարք, որը կկարողանա գործող համակարգիչներից շատ ավելի արագ և էներգախնայող ձևով կատարել հաշվարկներ, ներառյալ՝ աշխատեցնել արհեստական բանականության ալգորիթմներ, իրականացնել տարբեր բարդ խնդիրների օպտիմիզացիա և այլն։ Օրինակ՝ միկրոէլեկտրոնիկան կամ այլ էլեկտրոնային չիպերը, որոնց հիման վրա լուծվում են արհեստական բանականության խնդիրներ, կարող են փոխարինվել իրենց օպտիկական համարժեքներով։ Սակայն մենք մեկ քայլ առաջ ենք՝ մեր նպատակը ավելի դինամիկ անալոգ համակարգ ստեղծելն է։ Մեր մոտեցումը ավելի մոտ է լինելու իրական կենսաբանական բանականությանը, այսինքն՝ օպտիկական համակարգերի հիման վրա ստեղծվելու են որոշակի դինամիկ սարքեր՝ այսպես ասած՝ արհեստական, բայց որոշ չափով մտածող արհեստական բանականություններ, որոնք կկարողանան լուծել խնդիրներ։ Մենք հենց այդ ուղղությամբ ենք աշխատում», - ասաց Ռաֆայելյանը՝ նշելով, որ նախագծի հաջող իրականացման դեպքում ստացված գիտական արդյունքը հեղափոխական կլինի աշխարհում։