Աֆղանստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով 10 զոհ և հարյուրավոր վիրավորներ կան
Աֆղանստանի հյուսիսային Մազար-է Շարիֆ քաղաքի մոտակայքում նոյեմբերի 3-ի առավոտյան տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ մոտ 260-ը։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, տվյալները հայտնել են տեղի իշխանությունները՝ նշելով, որ զոհերի թիվը, հավանաբար, կաճի։ Երկրաշարժը տեղի է ունեցել Ավելի քան կես միլիոն բնակչություն ուենցող Մազար-է Շարիֆ քաղաքի մոտակայքում՝ 28 կմ խորության վրա։
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ երկրաշարժի վայր են ժամանել փրկարարներն ու շտապօգնության աշխատակիցները՝ գործողություններ սկսելով մարդկանց հայտնաբերելու և փրկելու, վիրավորներին ու տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու նպատակով։
Առողջապահության նախարարության խոսնակ Շարֆաթ Զամանը հայտնել է, որ զոհերի ու վիրավորների թիվը կարող է աճել։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ