Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու է Անվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացը Հայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիր Վենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox News Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում Կոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց Լանսին Մաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներով Պետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա 2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինել ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են

Ռաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց Ֆեներբահչեին
Հայաստան

Վանաձոր․ ավագանին համայնքապետ կընտրի՞, թե՞ կգնան արտահերթ ընտրությունների

Հարկադիր կատարման ապահովման ծառայությունը հոկտեմբերի 29-ի որոշմամբ վերացրել է Վանաձոր համայնքի ավագանու հանդեպ կիրառված՝ ղեկավար ընտրելու արգելանքը։ Առաջիկա 10 օրում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը ՏԻՄ-երի մասին օրենքով պարտավոր է ավագանու նիստ հրավիրել՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։

Եթե երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չընտրվի, ավագանին կցրվի օրենքի ուժով, և կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Այսպես ասած «գնդակը» Վանաձորի ընդդիմադիր 3 խմբակցությունների դաշտում է, որոնցից առավելագույն՝ 15 մանդատ ունի «Մամիկոն Ասլանյան» դաշինքը։

Վանաձորի ավագանուն այլևս ոչինչ չի խանգարում նիստ գումարել ու համայնքի ղեկավար ընտրել։ Հոկտեմբերի 29-ին Հարկադիր կատարման ապահովման ծառայության որոշմամբ վերացվել է արգելանքը, որի պատճառով 4 տարի շարունակ ՏԻՄ-ում ճգնաժամ էր, և Վանաձորը չուներ ընտրված համայնքապետ։

Հիշեցնենք՝ 2021-ի ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք մեղադրանքներով կալանավորվեց ամենաշատ ձայներ ստացած «Ասլանյան դաշինք»-ի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը, «Լուսավոր Հայաստան»-ն էլ դիմեց դատարան՝ վիճարկելով քվեարկության արդյունքները։ Վերջինիս ստացած 1314 ձայնին ընդամենը 10 քվե էր պակասել՝ ավագանու կազմ անցնելու համար։ Կուսակցությունը պահանջում էր անվավեր ճանաչել համայնքի ավագանու ընտրության արդյունքները։ Որպես հայցի ապահովման միջոց կիրառվել էր արգելանք․ դատարանի որոշմամբ ավագանին չէր կարող համայնքի ղեկավար ընտրել։

2022-ի մայիսի 13-ին ՏԻՄ օրենքում արված փոփոխությամբ ՀԱՍԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվեց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Մինչ իշխող ուժի աջակցությամբ Վանաձորի կառավարման ղեկը ստանձնած Փելեշյանն ակտիվորեն պատրաստվում է Վանաձորի օրվան, ընդդիմադիր խմբակցությունները համախմբվելու և միասնական թեկնածու առաջադրելու կոչ են անում։

Օրեր առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել էր, որ Վանաձորի ավագանին վերջապես կարող է իրացնել իրեն վերապահված իրավունքը՝ ընտրել համայնքապետ, որի աթոռը քաղաքական այս ուժը իշխանության կողմից բռնազավթված է համարում և իրավիճակը փոխելու նպատակով սկսել է խորհրդակցել ընդդիմադիր ուժերի հետ՝ միասնական թեկնածու առաջադրելու շուրջ։ Խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց՝ պատրաստ են բոլոր սցենարներին։

Արտավազդ Ալավերդյան․ «Եթե հարկ լինի, որ մեր թեկնածությունը առաջադրենք, որպեսզի կոնսոլիդացիա լինի, մենք պատրաստ ենք և հանձնառու ենք ձևավորել քաղաքային իշխանությունը և կրել պատասխանատվություն»։

Ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը, ով և վարույթը կարճելու պահանջով ԴԱՀԿ էր դիմել, ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել էր վանաձորցիներին ու վստահեցրել, որ բանակցելու են ավագանու խմբակցությունների հետ՝ օրենքով սահմանված հետագա անելիքների շուրջ։ Բայց ընդդիմադիր ուժերի հետ առարկայական քննարկումներ այս պահին չունեն՝ «Ռադիոլուր»-ին ասաց Դոխոյանը։ Կարծում է, որ թեկնածուն անխոցելի պիտի լինի։

Ավագանու հերթական ընտրություններին 1 տարուց քիչ  է մնացել։ Որքանո՞վ է արդյունավետ գնալ նիստի, ընտրել համայնքի ղեկավար և, իր իսկ խոսքով, գլխացավանքի տակ գցել վերջինիս, եթե նա բավարար ժամկետ չի ունենալու համայնքի զարգացման  ծրագրերի, բյուջեի ձևավորման ու այլ հարցերի համար։ Դոխոյանն ասաց՝ նիստի չգնալու, քվորում չապահովելու ու արտահերթ ընտրությունների գնալու տարբերակն էլ են դիտարկում։  

«Ես հակված եմ ոչ կուլիսային քննարկումների, խնդրել եմ, որ բոլորն իրենց դիրքորոշումը հանրային հայտնեն, որ կուլիսային պայմանավորվածություններ չլինեն։ Էսօր ամենամեծ խմբակցությունը ներկայացնում են նրանք՝ 15 մանդատով և ցանկացած պարագայում որոշիչ դիրքորոշումը նաև նրանցն է։ Պետք է հասկանանք, «Ասլանյան» դաշինքը պատրա՞ստ է ունենալ համայնքի ղեկավարի թեկնածու։ Եթե պատրաստ չի, պատրա՞ստ է ինչ-որ մեկին ընտրել, թե՞ պատրաստ չի։ Շատ ընդունելի տարբերակ կա չգնալ նիստի, չապահովել քվորում և օրենքի ուժով լուծարվի ավագանին, ձևավորվի նոր իրողություն, որտեղ հնարավոր է շատ հանգիստ ընտրել համայնքի ղեկավար»։

Ի տարբերություն 2 ական մանդատով 2 ընդդիմադիր ուժերի՝ 15 մանդատով «Ասլանյան դաշինք»-ի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը շատ զգուշավոր է։ Դիրքորոշում հայտնելը վաղ է՝ ասում է։ Վերահաստատեց՝ պատրաստ է ստանձնել Վանաձորի կառավարումը․

«Երբ լուրջ բան կլինի, ոչ թե ինչ-որ փաստաթղթեր, դատարանի որոշումներ, այլ կոնկրետ կլինի ավագանու նիստ, մենք մեր դիրքորոշումը կասենք։ Էս պահին ուղղակի անլուրջ է խոսել մի բանի մասին, որը չկա։ Ասենք էս 4 տարվա ապօրինի մատնագրերի հիման վրա դատական էս քաշքշուկները, ավագանու նիստ չկայանալը խոսում է նրա մասին, որ ես բոլոր հիմքերն ունեմ էս պահին կասկածելու, որ ապօրինությունների շարունակություն կլինի»։

Համայնքային ու ընտրական գործընթացները մշտադիտարկող իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը «Ռադիոլուր»-ին ասում է՝ չկա այլևս դատական վեճ և համայնքապետարանի աշխատակազմը համաձայն ՏԻՄ օրենքի՝ պարտավոր է ավագանու նիստ հրավիրել։

«Աշխատակազմը պարտավոր է 10-օրյա ժամկետում նիստ հրավիրի՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։ Եթե չի հրավիրում, պետք է հիմնավորի՝ ինչու չի հրավիրում։ Եթե չիրականացնի, փաստացի պաշտոնական լիազորություններ են չարաշահում և իշխանություն են յուրացնում, որը արդեն քրեորեն պատժելի արարք է»։

Ինչպես ասում են, գնդակն ընդդիմադիրների դաշտում է՝ կախված նրանց քայլերից։ 14 օրվա ընթացքում համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում ավագանին կցրվի օրենքի ուժով, և կնշանակվեն նոր ընտրություններ։  

Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, խորհուրդ տվեցին գրավոր ներկայացնել հարցերը։ Վանաձորի համայնքապետարանից չարձագանքեցին նաև «Ռադիոլուրի»՝ նիստ հրավիրելու վերաբերյալ հարցադրումներին։