Հայաստանի մարզերում դպրոցականների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ կապահովվեն․ նոր որոշում
Կառավարությունը որոշում է կայացրել, որ մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից միջգերատեսչական մասնագիտացված խմբի միջոցով «Գնումների մասին» օրենքի հիման վրա կազմակերպվող երկու փուլով մրցույթի նախաորակավորման ընթացակարգի շրջանակում առկա չափանիշները:
Ընդ որում, բնակավայրերից կենտրոն հեռավորության միջին ցուցանիշը 7 կմ է (նվազագույնը 1.5 կմ, իսկ առավելագույնը 24 կմ): Մինչև 2027 թվականի հունվար նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 81 կառուցվող դպրոցներ, ինչպես նաև վերանորոգվող դպրոցներ:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով բնակավայրերից դեպի կենտրոնների դպրոցներ և հակառակ ուղղությամբ դպրոցականների տեղափոխման կենտրոնացված կարգով կազմակերպումը, որոշվել է առաջին փուլով ձեռք բերել շուրջ 35 տրանսպորտային միջոցներ, հետագա փուլերով ձեռք բերելով և ամբողջացնելով անհրաժեշտ տրանսպորտային միջոցների քանակը: Արդյունքում կապահովվի դպրոցականների անվտանգ և կենտրոնացված կարգով տեղափոխումը դպրոցներ, ինչը կբարձրացնի կրթության մատչելիությունը, հատկապես սահմանամերձ և դժվարամատչելի բնակավայրերի երեխաների համար, կնպաստի նաև ժողովրդավարական և սոցիալական խնդիրների լուծմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացվում ՀՀ մարզերում բնակավայրերից դեպի կենտրոնների դպրոցներ աշակերտների տեղափոխման համար հատուկ կահավորված մինչև 35 տեղանոց տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար «Մարզերում դպրոցականների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, հաշվի առնելով, որ գնումը կազմակերպվելու է երկու փուլով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի և 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ