Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Հայաստան

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի հիմնական զենքը վաղ հայտնաբերումն է

Հոկտեմբեր ամիսն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիս։ Տարիների ընթացքում այս արշավը դարձել է առավել կարևոր՝ պայմանավորված հիվանդացության թվերի աճով։ Այն նպատակ ունի բարձրացնել իրազեկվածությունը և նպաստել հիվանդության վաղ հայտնաբերմանը։ Այսօր բժշկությունը առավելապես կենտրոնանում է հենց վաղ ախտորոշման մեթոդների զարգացման վրա, քանի որ դրանք հնարավորություն են տալիս հասնել լիարժեք առողջացման։

«Արմենպրես»-ի հետ  զրույցում կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, «Breast Care» նախագծի ղեկավար Ներսես Բերբերյանը նշեց, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրերը դեռևս ձևավորման փուլում են։ Նա ընդգծեց կանանց իրազեկվածության, սքրինինգային հետազոտությունների ճիշտ կազմակերպման և կանանց հետևողականության կարևորությունը։

Բերբերյանը շեշտեց, որ այս ամիսը չափազանց կարևոր է իրազեկման տեսանկյունից և հիշեցրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ տվել են սքրինինգային ծրագրի մեկնարկը, որը դեռ սահմանափակ է՝ նախատեսված հիմնականում հաշմանդամության կարգ ունեցող և սոցիալական խմբերում ընդգրկված 45-65 տարեկան կանանց համար։ 

«Ծրագիրը դեռ նոր փուլում է և ներառում է միայն մակերեսային հետազոտություններ։ Այստեղ շատ կարևոր է լինել ուշադիր և նվազեցնել բացթողումները»,-ասաց բժիշկը։ 

Նա նշեց, որ իրենց կենտրոնում իրականացվող մանրակրկիտ և համակարգային հետազոտությունների շնորհիվ արդեն հնարավոր է ուռուցքները հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում։ Սա մեծացնում է պահպանողական վիրահատությունների թիվը և թույլ է տալիս խուսափել քիմիոթերապիայից։

«Ներդրված սքրինինգային ծրագիրն այս բազմաֆունկցիոնալ հետազոտությունների հնարավորությունը դեռ չունի։ Հետևաբար, սկզբնական փուլում չպետք է լինեն բացթողումներ։ Դրա համար բոլորս աշխատում ենք, որպեսզի ծրագիրը հաջողվի, և յուրաքանչյուր կին ստանա ճիշտ հետազոտում»,- հավելեց Բերբերյանը։

Բժիշկը մինչև 40 տարեկան կանանց հորդորեց անցնել սոնոգրաֆիկ հետազոտություններ, իսկ ռիսկային խմբի ներկայացուցիչներին՝ սկսած 35 տարեկանից։ 

«Մինչև 40 տարեկան կանանց խորհուրդ է տրվում հետազոտություններն անցնել յուրաքանչյուր 3-4 տարին մեկ անգամ, իսկ ավելի հասուն տարիքում՝ 1-2 տարին մեկ անգամ»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ վերջին տարիներին երիտասարդ կանայք ավելի ակտիվ են դարձել պրոֆիլակտիկ հետազոտությունների հարցում։ Կան դեպքեր, երբ կանայք որևէ գանգատ չունեն, բայց դիմում են մասնագետին՝ պարզելու, թե ինչպե՞ս և ե՞րբ պետք է անցնել հետազոտություն։

Բերբերյանը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում հաճախ որևէ գանգատ չի առաջացնում. «Կանայք պետք է կարողանան հիվանդությունը բացահայտել դեռ մինչև գանգատի առաջանալը։ Սկսած 18 տարեկանից՝ ամսական մեկ անգամ ինքնազննումը շատ կարևոր և պարտադիր է։ Այն թույլ է տալիս կնոջը ճանաչել իր կրծքագեղձի կառուցվածքը և փոփոխության դեպքում անմիջապես դիմել մասնագետին»,- ասաց բժիշկը։

Նա անդրադարձավ նաև հորմոնալ դեղամիջոցների, արհեստական հղիությունների և երիտասարդացման հորմոնալ միջամտությունների ազդեցությանը. «Որոշ դեպքերում դրանք կարող են նպաստել ուռուցքի ավելի վաղ զարգացմանը։ Հղիության ընթացքում կամ դրանից անմիջապես հետո՝ կրծքով կերակրման շրջանում, կանայք պետք է լինեն առավել զգոն և պարբերաբար անցնեն սոնոգրաֆիկ հետազոտություններ, հատկապես՝ ռիսկի խմբում գտնվողները»,-շեշտեց Բերբերյանը։

Անդրադառնալով տարածված միֆերին՝ մասնագետը պարզաբանեց, որ բիոպսիան չի կարող վնասել կրծքագեղձը կամ նպաստել ուռուցքի տարածմանը։ Ընդհակառակը՝ այն հնարավորություն է տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում։ Իսկ մամոգրաֆիայի ժամանակ կիրառվող ճառագայթումը մինիմալ է և նոր տեխնոլոգիաների շնորհիվ չի վնասում կրծքագեղձը։

Բերբերյանը նշեց, որ քիմիոթերապիայի, վիրահատության և ճառագայթային բուժման որոշումները ընդունվում են անհատական մոտեցմամբ՝ կախված ուռուցքի տեսակից և աճի արագությունից։

«Մի դեպքում քիմիոթերապիան կիրառվում է ուռուցքը փոքրացնելու նպատակով, մյուս դեպքում՝ ռիսկը նվազեցնելու համար։ Երբ ուռուցքը փոքր է և ոչ ագրեսիվ, անմիջապես կատարվում է վիրահատություն։ Ուռուցքների վաղ հայտնաբերման շնորհիվ վերջին տարիներին պահպանողական վիրահատությունների թիվը զգալիորեն աճել է։ Կարելի է ասել՝ ամեն ինչ սկսվում է վաղ հայտնաբերման հնարավորությունից»,- շեշտեց բժիշկը։

Նա անդրադարձավ նաև ժառանգական նախատրամադրվածության պարագայում կատարվող պրոֆիլակտիկ վիրահատություններին՝ նշելով, որ նման մոտեցումները Հայաստանում դեռևս լայն տարածում չունեն, սակայն շատ կարևոր են գենետիկ բարձր ռիսկ ունեցող կանանց համար։

Խոսելով նորարարական մեթոդների մասին՝ Բերբերյանը նշեց, որ ներկայում փորձարկվում է թերմալ պատկերավորման տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել կրծքագեղձում հնարավոր նախնական փոփոխությունները։

«Այս տեխնոլոգիան դեռ մշակման փուլում է, սակայն նպատակն է ստեղծել սարք, որը կօգտագործվի հեռախոսի նման ինտերֆեյսով»,- ասաց նա։

Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ մամոգրաֆիան ստեղծված է առողջ կնոջ համար՝ ուռուցքը հայտնաբերելու այն պահին, երբ դեռ ախտանշաններ չկան:

«Հետևողական հետազոտություններ անցկացնելը կնոջ անվտանգության կարևորագույն գործոնն է։ Սոնոգրաֆիա, մամոգրաֆիա և ինքնազննում՝ սա այն եռանկյունին է, որը պաշտպանում է առողջությունը և բարձրացնում բուժելիության հավանականությունը»,- եզրափակեց բժիշկը: