Նոր սպիտակուց IC7Fc. շաքարախտի և սրտանոթային հիվանդությունների հնարավոր կրկնակի բուժում
Լեյդենի համալսարանի բժշկական կենտրոնի (Նիդեռլանդներ) և Մոնաշի համալսարանի (Ավստրալիա) գլխավորությամբ գիտնականների միջազգային թիմի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ IC7Fc անունով փորձարարական ցիտոկին սպիտակուցը կարող է միաժամանակ օգնել 2-րդ տիպի շաքարախտը բուժելուն և սիրտը աթերոսկլերոզից պաշտպանելուն։
Սրտանոթային հիվանդությունների հակված մկների վրա անցկացված նախակլինիկական ուսումնասիրության ժամանակ IC7Fc-ն զգալիորեն նվազեցրել է արյան մեջ տրիգլիցերիդների և խոլեստերինի մակարդակը՝ նվազեցնելով արյան անոթներում ճարպային վահանիկների առաջացումը և բորբոքային պրոցեսները՝ սրտի կաթվածի կամ ինսուլտի զարգացման երկու կարևոր քայլեր։
«Մեր արդյունքները ենթադրում են, որ IC7Fc-ն կարող է կրկնակի օգուտ տալ՝ օգնելով նվազեցնել ոմանց ճարպակալումը, միաժամանակ պաշտպանելով մյուսների սիրտը»,- նշել է պրոֆեսոր Մարկ Ֆեբրայոն։
Հեղինակներն ընդգծում են, որ չնայած այս ուսումնասիրությունը դեռևս սահմանափակվում է կենդանիներիով, և նախքան այն մարդկանց վրա կիրառելը դեռ շատ քայլեր կան, այնուամենայնիվ, գտնված է խոստումնալից ուղի՝ բուժում, որը միաժամանակ կթիրախավորի շաքարախտը և սրտի հիվանդությունները որպես փոխկապակցված գործընթացներ։
Եթե ամեն ինչ հաջող ընթանա, դա կարող է դառնալ նոր մոտեցում. ոչ թե սոսկ կառավարել շաքարախտը կամ սրիտն առանձին, այլ բուժել նյութափոխանակության-սրիտ հանգույցն ամբողջությամբ։
Կարևոր է. առայժմ մարդկանց վրա IC7Fc-ի անվտանգության կամ արդյունավետության վերաբերյալ տվյալներ չկան, և պարզ չէ՝ երբ կսկսվեն կամ կավարտվեն կլինիկական փորձարկումները։ Վերահսկողությունն ու կլինիկական պրակտիկայում կիրառումը ժամանակ կպահանջեն։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ