Նա «հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ խաղաղ համաձայնության հասնելու ձգտման անկեղծությանը»։ Թրամփը հայտարարել է, որ, իր կարծիքով, Պուտինը «հոգնել է պատերազմից»։
Հարցին, թե արդյոք Զելենսկին բավականաչափ ջանքեր գործադրո՞ւմ է խաղաղ բանակցությունների գործընթացին օգնելու համար, նա պատասխանել է. «Ավելի լավ կլինի ձեզ ասեմ մոտ երկու շաբաթից, որովհետև չեմ կարող ասել այո կամ ոչ»։ «Զելենսկին ուժեղ տղա է, և նրա հետ գործ ունենալն այնքան էլ հեշտ չէ։ Բայց կարծում եմ, որ նա ուզում է կանգ առնել։ Սակայն ես կարող էի այս հարցին ավելի լավ պատասխանել երկու կամ չորս շաբաթից։ Հուսով եմ, որ պատասխանը կլինի այսպիսին՝ նա ուզում է լուծել այս խնդիրը»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև անդրադարձել է վերջերս պաշտոնը ստանձնած Լևոն XIV պապին՝ հայտարարելով, որ նա կցանկանար նպաստել երկու երկրների միջև խաղաղությանը։ Թրամփն ասել է, որ «հրաշալի» կլիներ խաղաղ բանակցություններն անցկացնել Վատիկանում։
Ինչպես հայտնում է BBC-ն, Թրամփը նաև հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։
Ըստ նրա, Ուկրաինայում հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ն չպետք է միջամտեր, և եթե Ուկրաինայի հարցում էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ն իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ Ուկրաինայում չեն լինի։ Թրամփը հայտնել է, որ իր գլխում կարմիր գիծ կա, թե երբ ինքը կդադարի ճնշում գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի վրա, բայց հրաժարվել է հստակեցնել իր հայտարարությունը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացման հնարավորությունը և ընդգծել, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է «օտարերկրյա պետության համար ռեկորդային գումարներ»՝ մատնանշելով հակամարտության կարգավորման հանդեպ հավատը։


















































Հեռախոսազրույցը նախաձեռնել էր Թրամփը. նա ցանկանում էր մի քանի հարց քննարկել Պուտինի հետ Զելենսկու հետ հանդիպումից առաջ. Ուշակով
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Թրամփ. Ռուսաստանը հանձնառու է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը
ԱՄՆ-ն Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ զգուշացրել էր Ուկրաինայի համար անխուսափելի աղետի մասին
Հայտնի է՝ երբ կհանդիպեն Պուտինն ու Թրամփը
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները