Ի՞նչ անել, եթե ձեր սկեսուրը «հրեշ» է. փորձագետի խորհուրդներ
Եթե ձեր սկեսուրը «հրեշ» է, դադար տվեք նախքան խոցող արտահայտություն անելը, որի համար հետագայում կզղջաք: Ընտանեկան թերապեւտ Սառա Մ. Քլայնը կարծում է, որ «թունավոր» սկեսուրի հետ վարվելու հիմնական միջոցը լեզուն ատամների տակ պահելն է։ «Ռազմավարություններից մեկը, որը ես խորհուրդ եմ տալիս, պատկերացնելն է, որ մարդաբան եք եւ պարզապես դիտում եւ նկարագրում եք այն, թե ինչ է կատարվում: «Դա օգնում է նվազեցնել դատողությունների մակարդակը»,- ասել է Քլայնը PureWow-ին:
Աչքերը ոլորելու փոխարեն, երբ նա քննադատում է ձեր ավանդույթները, Քլայնն առաջարկում է նման բան ասել. «Զարմանում եմ, թե ինչպես է ձեր ընտանիքը նշում այս իրադարձությունները» կամ՝ «Նրանք ունեն ծեսեր, որոնք իմ ընտանիքը չուներ, երբ ես մեծանում էի»։
Եթե ցանկանում եք հեգնական արտահայտություն անել, ասացեք. «Դա ձեր որդու որոշումն է», երբ սկեսուրը միջամտում է ձեր ամուսնությանը, Քլայնը նախազգուշացնում է պատասխանատվությունն ուրիշի վրա դնելու վտանգի մասին։ «Մեղադրանքները եւ ամոթը ադյունավետ չեն հարաբերություններում։ Դրանք փակում են երկխոսությունը եւ քննարկումների տարածք չեն թողնում»,- բացատրել է նա։
Փոխարենն առաջարկեք. «Մենք այս որոշումը կայացրել ենք միասին եւ ուրախ ենք բացատրել, թե ինչպես ենք դրան հասել»:
Երբ խոսքը վերաբերում է երեխաներին մեծացնելուն, փորձագետը նշել է, որ նորմալ է նրանց դաստիարակելու ցանկությունն այլ կերպ, քան սկեսուրինը։ Սակայն «Մենք երբեք դա չէինք անի մեր երեխաների հետ» եւ նման արտահայտությունները կարող են ընկալվել որպես նրանց մեթոդների ուղղակի քննադատություն։
Ավելի լավ է ասել. «Մենք փորձում ենք սահմանափակել էկրանային ժամանակը, քանի դեռ երեխաները փոքր են, դա մեզ հիմա ճիշտ է թվում: Բայց, ով գիտի, հարցրեք ինձ այդ մասին վեց ամսից»,- խորհուրդ է տալիս Քլայնը:
Ըստ 2021թ. հետազոտության, որը հրապարակվել է Evolutionary Psychological Science-ում, «հրեշ սկեսուր» կարծրատիպը կարող է առաջնորդվել էվոլյուցիոն մեխանիզմներով:
Պարզվել է, որ մարդկանց 44 տոկոսն ավելի շատ կոնֆլիկտներ ունի սկեսուրի, քան սեփական մայրերի հետ՝ հիմնականում փողի եւ երեխայի խնամքի հետ կապված։
Քեմբրիջի համալսարանի հոգեբան եւ «Ի՞նչ ես ուզում ինձանից» գրքի հեղինակ, բժիշկ Թերի Ապտերը բացատրել է, որ կնոջ եւ սկեսուրի միջեւ կոնֆլիկտը հաճախ պայմանավորված է երկու կանանց՝ ընտանիքում «գլխավոր կինը» լինելու ցանկությամբ:
«Յուրաքանչյուրը փորձում է հաստատել կամ պաշտպանել իր կարգավիճակը։ Յուրաքանչյուրը սպառնալիք է զգում մյուսի կողմից»,- գրել է Ապտերը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Երկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունեն