«Ես կանխատեսում եմ, որ համեմատաբար շուտով մենք կտեսնենք Լիբանանում և նույնիսկ Սիրիայում իրավիճակի կարգավորման ներուժը։ Նրանց կողմից եղավ ուժեղ դրական արձագանք։ Սա կարող է պատահել նաև Լիբիայի հետ։ Դա կարող է պատահել, և ես խոսում եմ Աբրահամի համաձայնագրերին միացող երկրների մասին, դա կարող է պատահել Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների լուծմանը՝ վերջնականապես լուծելուն։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին», - ասել է Ուիտկոֆը։
ԱՄՆ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա «հավատում է դրան»։
«Սա նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը որպես ամբողջություն։ Մենք այստեղ ենք, և ես ունեմ շատ, շատ լավ թիմ։ Մենք շատ լավ գործընկերություն ունենք Պետդեպարտամենտի հետ, ինչը թույլ է տալիս մեզ անհրաժեշտության դեպքում մեր որոշ զրույցների համար ներգրավել տաղանդավոր անհատների։ Ես իսկապես վստահ եմ, որ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում չորս կամ հինգ, գուցե վեց երկիր կստորագրի Աբրահամի համաձայնագրերը, և դա կարևոր ազդանշան կուղարկի աշխարհին նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության նախաձեռնությունների մասին՝ ամբողջ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար», - եզրափակել է Ուիտկոֆը։
Աբրահամի համաձայնագրերը ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և մի շարք արաբական պետությունների միջև 2020-2021 թվականներին կնքված համաձայնագրերի շարք են։ Համաձայնագրի անվանումը գալիս է Աբրահամ մարգարեից, որի անունը հանդիպում է հուդայականության, քրիստոնեության և իսլամի մեջ։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին