Եթե որևէ մեկն ի վիճակի չէ իմ ելույթը լսել, կարող է դուրս գա դահլիճից․ Գառնիկ Դանիելյան
«Այն հանցագործությունները, որոնք մնում են անպատիժ, ծնում են նոր հանցագործություններ»,- ԱԺ-ում դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեջբերով խոշտանգման, գողության բազմաթիվ փաստեր, որոնց մասով ոչ ոք, ըստ պատգամավորի, պատասխանատվության չի ենթարկվել․ «Ծամում, դնում ենք բերաններդ, գործը տեղից չի շարժվում»,- ասաց պատգամավորը։
«Դրա համար է, որ հանցագործությունների թիվը շեշտակի աճել է»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ մարդիկ այլևս անիմաստ են համարում դիմել իրավապահներին՝ իմանալով, որ գործը տեղից չի շարժվելու։
«Կրիմինալը վխտում է, ամեն մի բակում ռազբորկաները վերջանում են դանակահարությամբ, թմրամիջոցների շրջանառությունը հասել է աներևակայելի աստիճանի, ՀՀ են ներմուծվում ահռելի քանակությամբ թմրանյութեր, որոնք հայտնվում են կրթական հաստատություններում։ Եվ սա չի արժանանում պատշաճ գնահատականի, բա էլ ձեր գործը ո՞րն է։ Ձեր գործը այն է, որ մի քանի ընդդիմադիր ճարեք, քրեական գործեր վրան կարեք, ասեք՝ մենք գործ ենք անում»,- ասաց Գառնիկ Դանիելյանը:
Իր ելույթին միջամտող ՔՊ-ականներին դիմելով՝ ասաց․ «Եթե որևէ մեկն ի վիճակի չէ իմ ելույթը լսել, կարող է դուրս գա դահլիճից, ես որևէ մեկին չեմ խնդրում ստեղ նստի ու իմ ելույթները լսի»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ