«Արդարությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը»․ նման գրառում է արվել Հնդկաստանի բանակի X-ի էջում։
Հնդկաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել Պակիստանի 9 օբյեկտի։ Նյու-Դելիում հատկապես ընդգծել են, որ թիրախում պակիստանյան բանակի օբյեկտները չեն եղել։
«Պակիստանյան զինվորականները հարձակման չեն ենթարկվել։ Հնդկաստանը նկատելի զսպվածություն է ցուցաբերել նպատակների ու մեթոդների ընտրության հարցում»,- հայտարարել է Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Հնդկաստանի թիրախներին, հաղորդել են SAMAA TV-ի աղբյուրները։ Հնդկաստանը հայտարարել է սահմանին հրետանային հարվածներով Պակիստանի կողմից կրակի դադարեցման մասին համաձայնությունը խախտելու մասին։
Պակիստանի ՊՆ-ից հաղորդել են՝ իրենց երկրի տարածքին Հնդկաստանից հասցված հարվածներն անպատասխան չեն մնալու։
Հնդկաստանի ՊՆ հարվածների հետևանքով Պակիստանում երկու զոհ կա, 12 վիրավոր։
Հնդկաստանը վաղ առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներին, ինչի հետևանքով, ըստ Պակիստանի անվտանգության ծառայությունների, զոհվել է առնվազն ութ մարդ։
Պակիստանի իշխանությունների տվյալներով՝ հրթիռները հարվածել են մի շարք վայրերի՝ վնասելով չորս մզկիթ և մեկ բժշկական կենտրոն։


















































Պակիստանը Հնդկաստանի հետ ռազմական հակամարտության ժամանակ թուրքական ԱԹՍ-ներ է կիրառել
Պակիստանը երկարաձգել է «օդային արգելքը» Հնդկաստանի նկատմամբ
Պակիստանը հայտարարում է, որ աջակցում է Հնդկաստանի հետ հրադադարին
Հնդկաստանը Պակիստանի հետ հրադադարը հայտարարում է մշտական
Հնդկաստանի ԶՈւ-ն անտառներում ահաբեկիչների հայտնաբերման գործողություն է իրականացնում
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին