Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում Երթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետ Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ Աշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներ Պետք է պայքարել, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան Ավինյան Անվտանգ միջավայր, երեխաների անձնական տվյալների պաշտպանություն Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Սպասվում է առանց տեղումների եղանակ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվել ՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետին (տեսանյութ)

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետԳլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզԱշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներՊետք է պայքարել, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան ԱվինյանԱնվտանգ միջավայր, երեխաների անձնական տվյալների պաշտպանությունՕլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվելՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետին (տեսանյութ)Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանիԱնցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցությունԴեմոկրատների լավատեսության հիմքում Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշն էԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետԳործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ միացում)Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Մանամայի երկխոսություն ֆորումում (տեսանյութ)Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետինԻլիանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում Կիբերհարձակումներ Ուկրաինայում և ՌուսաստանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՌուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջ

Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Քոչարյանը՝ Փաշինյանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայկական Համալսարանի» ունկնդիրների հետ խոսել է նաեւ Քի Վեսթի և Մադրիդյան սկզբունքների մասին եւ համեմատական անցկացրել:

«Իհարկե, առանցքային ես կհամարեի Քի Վեսթի փաստաթուղթը։ Այն չի ստորագրվել, ըստ էության, բայց վերջնական տեսք ուներ։ Վերջին պահին Հեյդար Ալիևը հրաժարվեց ստորագրելուց։ Բայց ի՞նչ տվեց մեզ այդ փաստաթուղթը։ Առաջին անգամ ադրբեջանական կողմը ուղղակի համաձայնվեց, որ Ղարաբաղը կարող է լինել Հայաստանի մաս։ Սա շրջադարձային ինչ-որ մի բան էր։ Ես նույնիսկ, երբ այդ խոսակցությունը մեր մեջ եղավ, մի երկու անգամ հարցրեցի՝ ճի՞շտ եմ հասկանում։ Ի՞նչ դա մեզ տվեց։  Չստորագրվեց, բայց դրանից հետո, նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, ինչը ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչում էր, արդեն մենք ներկայացնում ենք որպես մեր կողմից մեծ զիջում։  Նայե՛ք, մենք ընդամենը 2-3 տարի առաջ քննարկում էինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում։ Սա Վարդան Օսկանյանը գրպանում էր պահում միշտ։ Որտեղ ի՞նչ բանակցում էր, ասում էր՝ նայե՛ք, նույնիսկ էս տարբերակն էր։ Ո՞նց եք դուք պատկերացնում, մենք սրանից ինչքա՞ն կարող ենք հեռանալ։ Ինքը շատ լուրջ բան էր։ Իսկապես, շրջադարձային էր այն տեսանկյունից, որ մենք ստացանք մի շատ լուրջ փաստարկ, և նույնիսկ, կրկնեմ, Մադրիդյան սկզբունքները, որը մեզ համար ցանկալի է, լավ փաստաթուղթ էր, մենք ներկայացնում ենք որպես մեր կողմից բանակցային գործընթացում  զիջում։ Մենք այդ չստորագրված փաստաթղթի մեջ ներառված դրույթները արդեն ներկայացնում ենք որպես շատ շեշտակի զգայուն զիջում հայկական կողմից, և սա լուրջ  գործիք էր մեր ձեռքին, շատ լուրջ։  Եվ ես համոզված եմ, որ հնարավոր էր ինչ-որ արդյունքների գալ, իսկապես, հնարավոր էր արդյունքների գալ, և վերջերս նաև շատ էին խոսում դրա մասին, 19 թ․-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որը պետք էր ընդունել։ Ուղղակի, մերժվեց, նույնիսկ հայկական կողմը չի էլ բանակցել։ Ուղղակի արհամարհել են, չենք հասկանում՝ էս ի՞նչ եք ասում։ Դրանից հետո նաև համանախագահողների մոտ հարց առաջացավ, որ հայկական կողմն ընդհանրապես պատրաստ չի որևէ կոնստրուկտիվ բանակցային գործընթացում մասնակցել։  Ես սա շատ վատ բան էր»,- ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահի կարծիքով, սա պատճառներից մեկն էր, որ պատերազմը սկսվեց, ոչ ոք չդատապարտեց Ադրբեջանին, և պատերազմի ընթացքում ուղղակի միջազգային հանրությունը առանձնապես չարձագանքեց. «Երբ որ բանակցային գործընթացը քո մեղքով, քո նախաձեռնությամբ խաթարվում է, դու նաև այդ հետևանքների, պատասխանատվությունը պետք է կրես, և սա տրամաբանական է։ Հիմա նայեք՝ ի՞նչ է կատարվում Ուկրաինայում։ Զելենսկին բավական կտրուկ քայլեր է անում այս վերջին օրերին, 2 օր առաջ, 1 շաբաթ առաջ, և Միացյալ Նահանգները, որ այն հիմնական երկիրն էր, ում միջամտությամբ և օգնությամբ պատերազմի ժամանակ Ուկրաինան դիմանում էր, հիմա այդ երկիրը այնպիսի հայտարարություններ է անում, որ շատ թանկ և ծանր է նստելու Ուկրաինայի վրա։ Ես որոշակի զուգահեռներ տեսնում եմ․ անպատասխանատվություն, սա մեկ, և 2-րդ-ը՝ ուղղակի մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում և ինչ հետևանքներ կարող է ունենալ, բայց անում են այդ պահին հայրենասեր երևալու համար։ Հիշո՞ւմ եք, պատերազմի ժամանակ ասում էր՝ եթե հոկտեմբերի 18- 19-ին ես առաջարկը ընդունեի, ինձ դավաճան կասեին։ Պատերազմը կանգնում էր։ Հայաստանի վարչապետը ասում է, եթե ես դա ընդունեի, ինձ կասեին դավաճան։ Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք։ Միևնույն է՝ ասում են դավաճան, ասում են, չէ՞, որովհետև արդյունքներն այդպիսին են։ Լա՞վ չէր, այն ժամանակ ասեին դավաճան, բայց այս վիճակը մենք չէինք ունենա»: