Դատարանը մերժել է ադրբեջանուհու ներկայացրած դատական հայցը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կալիֆորնիայի հարավային շրջանի դաշնային դատարանի՝ վերջերս կայացրած որոշումը մերժելու Այնուր Բաղիրզադեի ներկայացրած դատական հայցը։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
Իր ընդգծված հակահայ պահվածքով և ատելության խոսքի տարածմամբ հայտնի ադրբեջանցի այս փաստաբանը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և համայնքային այլ կառույցների նկատմամբ մեղադրական անհիմն հայցեր էր ներկայացրել՝ ի թիվս այլնի պահանջելով շուրջ 7,5 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցում։ Ներկայացված բոլոր հայցերն ու Ադրբեջանական այս գործելակերպը լիովին տեղավորվում է հատկապես Ամերիկայում և Եվրոպայում Հայ դատի գրասենյակների գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական պետական քաղաքականության համատեքստում, ինչի մաս են կազմում պատվիրված և առարկայազուրկ դատկան հայցերը, Հայ դատի հանձնախմբերի բարի համբավը տարբեր միջոցներով արատավորելու փորձերը, Հայ դատի առանձին գործիչներին թիրախավորելը և այլն։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը