Զինվորներին կանչել, ասել են՝ զանգեք ձեր ծնողներին. Վարդան Ղուկասյանը ընտրախախտումների մասին
Խնդիրները լուծվելուց հետո կարող եմ ասել՝ քաղաքապետ կդառնանք, որովհետև թեկնածուներից մեկն իր խոսքը չի ասել: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով երեկվա Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներում 2-րդ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է:
Նա նշեց, որ վատ արդյունքներ չեն ունեցել: «Տեսել եմ, որ ամբողջ պետությունն իր ողջ լծակներով աշխատել է մեր դեմ: Բոլորդ տեսել եք՝ ոնց է արվել, ինչքան դրսից մարդ է բերվել, երկրի բոլոր մարզպետները նախարարները, պատգամավորներն այստեղ են եղել: Տեղեկություն ունենք, որ զինվորներին կանչել, ասել են՝ զանգեք ձեր ծնողներին»,- պատմեց Ղուկասյանը:
Նա նշեց, որ հիմա էլ է ասում՝ 300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց պետական ապարատի դիմաց՝ առանց պոնչիկ-պեռաժկի ու առանց 20 հազար դրամ բաժանելու, այլ գաղափարի շուրջ հավաքվելով ՔՊ-ին դեմ քվեարկեց ու կանգնեց իր կողքին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել