Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկա Հավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր Գրիգորյան Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարները Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող է ԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են Բնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվել Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը Ֆուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ է

ՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվելՅուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. ՓաշինյանԿենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետովՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետԳլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզԱշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներՊետք է պայքարել, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան ԱվինյանԱնվտանգ միջավայր, երեխաների անձնական տվյալների պաշտպանությունՕլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվելՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետին (տեսանյութ)Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանիԱնցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցությունԴեմոկրատների լավատեսության հիմքում Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշն էԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետԳործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ միացում)Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Մանամայի երկխոսություն ֆորումում (տեսանյութ)Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետինԻլիանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում Կիբերհարձակումներ Ուկրաինայում և ՌուսաստանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՌուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Արդարացումների ժամանակն ավարտվել է, Փաշինյանը պետք է հեռանա. Վարդան Օսկանյան

Նա, մասնավորապես, նշել է. «Նրա կառավարման ընթացքում Հայաստանը կրել է իր արդի պատմության ամենակործանարար պարտությունը՝ Արցախի լիակատար կորուստ, հայ բնակչության տեղահանություն և հազարավոր զոհեր։ Սա ոչ միայն ռազմադաշտում ձախողման պատմություն է, այլ պարտություն մի ղեկավարի, որի ամբարտավանությունը, տգիտությունը և խելամիտ խորհուրդների անտեսումը երկիրը տարել են անդունդ։ Այսօր, երբ հայ պատանդները դեռ տառապում են Բաքվում, ինքնիշխան հայկական տարածքների մի մասը զիջված է, և նոր զիջումների պահանջներ են սպասվում, Փաշինյանը կորցրել է կառավարելու բարոյական և քաղաքական որևէ լեգիտիմություն։ Երկրի գոյատևումը պահանջում է նրա անհապաղ հեռացումը։

Փաշինյանի կառավարումը ռազմավարական կանխատեսման անկարողության աննախընթաց ցուցադրություն է։ Պաշտոնը ստանձնելու պահից ի վեր նա ցուցաբերել է վտանգավոր անտեղյակություն արտաքին քաղաքականության և ռազմական հարցերում։ Ի տարբերություն Հայաստանի նախկին ղեկավարների, որոնք տարածաշրջանային բարդությունները կառավարում էին զգուշությամբ և ռեալիզմով, Փաշինյանի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է անզգուշության «վարպետություն»։

Նրա սադրիչ հռետորաբանությունը օտարացրեց դաշնակիցներին ու խրախուսեց Ադրբեջանին սկսելու 2020-ի կործանարար պատերազմը։ Երբ անխուսափելի աղետը հարվածեց, նրա որոշումները՝ հանդուգն համառությամբ, այլ ոչ թե իմաստնությամբ, երաշխավորեցին մեր ջախջախիչ պարտությունը։ Նրա անձեռնհասության համար հինգ հազար հայ զինվոր վճարեց սեփական կյանքով, ևս տասը հազարը դարձավ վիրավոր՝ բեկված ապագայով։

Այս աղետից դասեր քաղելու փոխարեն, Փաշինյանը կրկնապատկեց իր սխալները։ Արժանապատվությամբ հրաժարականի փոխարեն նա կառչեց իշխանությանը՝ մերժելով պատասխանատվությունը։ Նրա կառավարությունը ներգրավվեց քավության նոխազներ որոնելու ցինիկ արշավի մեջ՝ մեղադրելով նախկին կառավարություններին, արտաքին դաշնակիցներին և նույնիսկ հայ ժողովրդին այն ձախողումների համար, որոնք ամբողջովին իրենն էին։ Բայց պատմությունը չի ստում։ Հենց նրա կառավարումն է, որ հանգեցրեց Արցախի լիակատար կորստին, 120,000 հայերի բռնագաղթին և Հայաստանի տարածքային ամբողջականության աննախադեպ քայքայմանը։

Նվաստացումը սրանով չի դադարում։ Փաշինյանի օրոք Հայաստանը վերածվել է վասալական պետության՝ մշտապես հարկադրված տարածքային, պատմական, սահմանադրական և դիվանագիտական լրացուցիչ զիջումներ կատարելու։ Նրա արտաքին քաղաքականությունը եղել է անկայուն և ինքնակործան՝ այրելով կամուրջները դաշնակիցների հետ՝ միաժամանակ չկարողանալով ապահովել այլընտրանքներ։ Նրա ձախողումները թողել են Հայաստանը մեկուսացած, խոցելի և հակառակորդների ողորմածության ներքո։ Նույնիսկ հիմա, երբ հայ բանտարկյալները ադրբեջանական բանտում են, նրա կառավարությունը չունի կամք կամ իրավասություն՝ պայքարելու նրանց ազատ արձակման համար։

Ամենաամոթալին թերևս այն է, որ Փաշինյանը վերջերս Հայոց ցեղասպանության ժխտողականանության ապշեցուցիչ մեկնաբանություններ արեց՝ անհասկանալի դավաճանություն սեփական ազգի պատմության հանդեպ։ Հայաստանի ղեկավարի կողմից հայ ժողովրդի ամենամեծ ողբերգության նվաստացումը և խեղաթյուրումը անընդունելի է։ Սա ծայրահեղ վիրավորանք է մի երկրի համար, որն արդեն չափազանց մեծ գին է վճարել նրա աղետալի ձախողումների համար։

Բայցևայնպես, Փաշինյանը դեռ պաշտպաններ ունի, որոնք լավ գիտեն, որ նրա հռետորաբանությունն ու գործողությունները պաշտպանելի չեն։ Առաջնորդվելով անձնական և միգուցե նյութական շահերով՝ նրանք փորձում են գտնել նուրբ և ծուռումուռ լեզու և միջոցներ՝ նրան արդարացնելու համար։ Այդ անհատները հավասարապես վտանգավոր են, քանի որ նրանք հնարավոր են դարձնում Փաշինյանի կործանարար քաղաքականությունը և խոչընդոտում ազգի առաջընթացը։ Նրանց արդարացումների դեմը պետք է առնել և դրանք ի ցույց դնել։

Փաշինյանի հետագա պաշտոնավարումը ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ ազգային արտակարգ իրավիճակ։ Նրա ղեկավարումը եղել է անդադար նվաստացման, պարտության և անկման ժամանակաշրջան։ Նա կառավարում է ոչ թե որպես ղեկավար, այլ որպես մարդ, որը հուսահատ կառչած է իշխանությանը՝ որոշումներ կայացնելով ինքնապահպանման, այլ ոչ թե ազգային շահի հիման վրա։ Հայաստանը այլևս չի կարող դիմանալ նրա ձախողումներին։ Որքան երկար նա մնա պաշտոնում, այնքան մեծ վնաս կհասցնի։ Արդարացումների ժամանակն ավարտվել է։ Փաշինյանը պետք է հեռանա՝ հանուն Հայաստանի արժանապատվության, անվտանգության և ապագայի։