Էրդողանը հնարավոր է համարել, որ կարող է ևս մեկ ժամկետով առաջադրվել որպես պետության ղեկավար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել, որ կարող է առաջադրվել եւս մեկ նախագահական ժամկետի համար, հայտնում է NTV Haber-ը։
RBC–ի փոխանցմամբ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում թուրք երգիչ Իբրահիմ Թաթլիսեսը նախագահին հարցրել է, թե արդյոք նա առաջադրվելու է հաջորդ ընտրություններում։
«Եթե դուք կողմ եք, ուրեմն ես էլ եմ կողմ»,- ի պատասխան ասել է քաղաքական գործիչը։
2023 թվականի մայիսին Էրդողանը հաղթեց Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և 20 տարի իշխանությունից հետո ընտրվեց երրորդ ժամկետով որպես նախագահ (նա վարչապետ էր 2003 թվականից, իսկ նախագահ դարձավ 2014 թվականին)։ Նա պաշտոնավարելու է մինչեւ 2028 թվականը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ