Բացահայտվել են սամուրայների ծիսական գլխատման մասին «գաղտնի ուսմունքները»
Չորս տեքստեր, որոնք պատմում են, թե ինչպես են սամուրայները կատարել սեպպուկու՝ ծիսական մահ, երբ մի սամուրայը որպես կանոն գլխատում է մյուսին, առաջին անգամ թարգմանվել են անգլերեն, գրում է Live Science-ը։
Թեև ժողովրդական բանահյուսության մեջ սամուրայները հաճախ մեծ դանակով (կամ թրով) խողխողում են սեփական որովայնը՝ նման կերպ մաքրելով կյանքի հետ իրենց հաշիվները, Էդոյի ժամանակաշրջանում (1603-1868) նման երևույթներ հազվադեպ էին պատահում:
Թարգմանված չորս տեքստերից ամենավաղը, որը կոչվում է «Սեպպուկուի թաքնված գաղտնիքները», թվագրվում է 17-րդ դարով։ «Այս փաստաթուղթը պարունակում է գաղտնի ուսմունքներ, որոնք ավանդաբար ուսուցանվում էին միայն բանավոր, բայց դրանք գիր էին առնված այստեղ, որպեսզի այս դասերը չմոռանան և սամուրայները կարողանան նախապատրաստվել»,-գրել է 1607-1697 թվականներին ապրած սամուրայ Միզուսիմա Յուկինարին. այն տարիներին Ճապոնիան գործնականում ղեկավարում էր սյոգունը: Այն ժամանակ, երբ կայսրը Ճապոնիայի ձևական կառավարիչն էր, սյոգունը փաստացի երկրի վրա քաղաքական վերահսկողություն էր իրականացնում:
«Սյոգուն» բառը փոխառված է չինարեն «ցզյանցզյուն» ( գեներալ) բառից։ «Ցզյան» («սյո») չինարեն նշանակում է «պահել ձեռքում», «կառավարել», իսկ «ցզյուն» («գուն»)՝ զորք։ Այդ ձևով «սյոգուն»-ն «առաջնորդ»-ն է:
Էդոյի ժամանակաշրջանում սյոգունները սերում էին Տոկուգավա Իեյասուից, որը Ճապոնիայում իշխանության գլուխ բարձրացավ և 1603 թվականին դարձավ սյոգուն։
Տեքստերը անգլերեն թարգմանել է մարտարվեստի տեքստերի մեջ մասնագիտացած ճապոնացի թարգմանիչ Էրիկ Շահանը և տպագրել «Կայշակու. Երկրորդի դերը» գրքում (ինքնահրատարակ, 2024 թվական): Ներածությունում Շահանը նշում է, որ «Կայսակու» կամ «երկրորդ» բառը վերաբերում է այն անձին, ում հանձնարարված է օգնել արարողությանը և որը հաճախ է կատարում գլխատման ծեսը։ Կայսակուին ցուցումներ տալու համար չորս տեքստ է գրվել։
Տեքստերում նշվում է, որ կենսականորեն կարևոր էր, որ գլխատումը կատարողները դա ճիշտ անեին՝ նշելով, որ հատկապես մեկ սխալը կարող էր խայտառակել կատարողին։
«Շատ կարևոր է, որ առաջին հերթին աչքից չվրիպեն աչքերը, իսկ հետո՝ սեպպուկու կատարողի ոտքերը»,-ասված է «Սեպպուկուի գաղտնի ավանդույթները» կոչվող տեքստում, որը 1840 թվականին գրել է Կուդո Յուկիհիրո անունով սամուրայը։ «Եթե դուք դա չանեք դատապարտյալի հետ անձնական կապի պատճառով, դա կլինի ապացույց, որ կորցրել եք ձեր ռազմական կեցվածքը և հավերժ խայտառակվել եք»:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Երկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունեն