Գոյություն ունի՞ մութ նյութ․ գիտնականներն մոտեցել են տիեզերքի ամենաառեղծվածային նյութի բացահայտմանը
Ժամանակակից տեսությունները ենթադրում են, որ մութ նյութը կազմում է ամբողջ տիեզերքի մինչև 85%-ը, սակայն դրա ոչ մի մասնիկ դեռ չի հայտնաբերվել: Սիդնեյի համալսարանի ավստրալացի գիտնականները կարծես թե մի փոքր ավելի են մոտեցել այս առեղծվածային նյութի բացահայտմանը: Ինչպես հայտնում է The Conversation-ը, գիտնականները հայտնել են LUX-ZEPLIN (LZ) միջազգային գիտափորձի միջանկյալ արդյունքների մասին, որոնք ուղղված են մութ նյութի մասնիկների որոնման շրջանակը նեղացնելուն։
Մութ նյութի գոյությունն անուղղակիորեն հաստատվում է այնպիսի պարամետրերով, ինչպիսիք են գալակտիկաների պտտման արագությունը և Մեծ պայթյունի մնացորդային փայլը։ Առաջատար տեսությունը ենթադրում է, որ մութ նյութը բաղկացած է «թույլ փոխազդող զանգվածային մասնիկներից», որոնք կարող են դրսևորել նկատելի գրավիտացիոն ազդեցություն և հազվադեպ են փոխազդում սովորական նյութի հետ:
LZ գիտափորձն արվել է ԱՄՆ Հարավային Դակոտայում գտնվող ոսկու ստորգետնյա նախկին հանքում՝ 1,5 կմ խորության վրա։ Փորձի շրջանակում օգտագործվել է մինչև -98°C սառեցված 7 տոննա հեղուկ քսենոնի ռեզերվուար: Եթե մութ նյութի մասնիկը դիպչի քսենոնային միջուկին, այն կառաջացնի լույսի փոքրիկ փայլ, որը կֆիքսեն լույսի 494 սենսորները։
Փորձի վերջին արդյունքներով չեն գտնվել մութ նյութի ապացույցներ, սակայն դրանք թույլ են տվել բացառել որոնման առարկային չվերաբերող բազմաթիվ տվյալներ, օրինակ՝ 1,6 × 10^-26 կգ-ից ավելի զանգված ունեցող մասնիկներ (10 անգամ ավելի ծանր, քան պրոտոնը):
Եթե LZ գիտափորձի շրջանակում հնարավոր չլինի մութ նյութի մասին որևէ ապացույց գտնել, գիտնականները նախատեսում են հետագա հետազոտությունների համար օգտագործել նոր՝ գրեթե 10 անգամ ավելի մեծ դետեկտոր:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Երկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունեն