Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Գիտություն

Հզոր նորույթ գեյմերների համար․ ASUS-ը թողարկել է թարմացված ROG Ally X խաղային կոնսոլը

Պորտատիվ խաղային կոնսոլները արդեն վաղուց դարձել են ցանկացած գեյմերի գործիքակազմի անբաժանելի մասը։ Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այս սարքերը համատեղում են շարժունակությունն ու արտադրողականությունը:

Անցյալ տարի ASUS-ը թողարկեց ROG Ally կոնսոլը, որը ROG (Republic of Gamers) շարքի պրոդուկտներից է։ Այս շարքը հայտնի է իր հզոր խաղային նոթբուքերով։ 2024 թվականին ընկերությունը ներկայացրեց կոնսոլի արդեն թարմացված տարբերակը՝ բարելավված ROG Ally X-ը։

Նշանակալից փոփոխություններից է ընդլայնված հիշողությունը մինչև 1 ՏԲ, ավելացված հզորությունը մինչև 24 ԳԲ RAMը և բարելավված հովացման համակարգը: Արտադրողները նաև աշխատել են էրգոնոմիկայի վրա՝ ներկայացնելով բարելավված ջոյստիկներ և պորտերի ավելի լայն տեսականի:

Այս հոդվածում կուսումնասիրենք, թե ինչպես է նոր կոնսոլը տարբերվում նախորդ մոդելից և արդյոք հնարավոր է խաղալ ամենահզոր խաղերը առավելագույն պարամետրերով:

Հզոր արդիականացում նախորդ մոդելի համեմատ
Առաջինն ինչ նկատեցին գրեթե բոլոր գեյմերները նախորդ մոդելում դա մարտկոցի կարճ կյանքն էր: Այս առումով, ASUS-ը հսկայական քայլ է կատարել՝ ավելացնելով մարտկոցի հզորությունը 40 Վտժ-ից մինչև 80 Վտժ, ինչը զգալիորեն երկարացնում է մարտկոցի կյանքը (մինչև 4 ժամ AAA խաղերի համար և մինչև 9 ժամ՝ տեսանյութեր դիտելիս):

Օպերատիվ հիշողությունը լրացուցիչ ավելացվել է մինչև 24 ԳԲ DDR5-7500, ինչը հատկապես կարևոր է AMD Ryzen Z1 Extreme հիբրիդային պրոցեսորի համար։ Այս պրոցեսորն օգտագործում է համակարգի հիշողությունը գրաֆիկայի մշակման համար, և ավելացած հզորությունը թույլ է տալիս ավելի արդյունավետ կերպով աշխատել «ամենածանր» խաղերի դեպքում: Նոր մոդելի վրա կարող եք ստանալ գրեթե երկու անգամ ավելի FPS, օրինակ, այնպիսի ինտենսիվ խաղերում, ինչպիսին է Cyberpunk-ը: Եվ, իհարկե, ներկառուցված SSD-ի ծավալը 512 ԳԲ-ից հասցվել է 1 ՏԲ-ի, ինչը ավելի շատ տեղ է բացում խաղերի և բովանդակության պահպանման համար։

Բացի դրանից, կոնսոլը կարող է աշխատել տարբեր ռեժիմներում: Այսինքն՝ օգտատերերը կարող են ընտրել արտադրողականուոյան և մարտկոցի սպառման համապատասխան հարաբերակցությունը՝ անաղմուկից մինչև տուրբո ռեժիմ:

Արտադրողները նաև բարելավել են էրգոնոմիկան, ինչի շնորհիվ կոնսոլը կարելի է ավելի արդյունավետ օգտագործել երկար խաղալու ընթացքում: Առավել նկատելի փոփոխությունների թվում է ավելի մեծ բռնակների տեղադրումը․ դրանք այժմ ավելի մեծ ծավալ ունեն և լավ են տեղավորվում ձեռքում, ինչը հատկապես կարևոր է ավելի մեծ ձեռքեր ունեցող խաղացողների համար: Նոր ջոյստիկները նախատեսված են 5 միլիոն ցիկլերի համար՝ երկու անգամ ավելի երկար, քան նախորդ մոդելի դեպքում: Մի փոքր բարձրացված ABXY կոճակները և բարելավված ութկողմանի D-pad-ն ապահովում են ավելի ճշգրիտ և հարմարավետ կառավարում՝ հատկապես անկյունագծային շարժումներ կատարելիս: ASUS-ը նաև ընտրել է նոր սև պատյան՝ չսահող մակերեսով:

Բացի դրանից, հին XG Mobile պորտի փոխարեն, որն աջակցում էր միայն ASUS-ի արտաքին գրաֆիկական քարտերին, ավելացվել է ունիվերսալ USB4 պորտը՝ մինչև 40 Գբիտ/վ թողունակությամբ։ Դրա շնորհիվ կոնսոլը համատեղելի է տարբեր արտաքին սարքերի՝ այդ թվում գրաֆիկական դոկ-կայանների հետ։

Արտադրողականությունն ու ծրագրային ապահովումը
Նորագույն AMD Ryzen™ Z1 Extreme պրոցեսորի և RDNA™ 3 գրաֆիկական միջուկի շնորհիվ ROG Ally X-ն ապահովում է տպավորիչ արտադրողականություն: Այս չիպն ունի ութ Zen 4 միջուկ և ապահովում է 8,6 տերաֆլոպ հզորություն: AMD Fluid Motion Frames և Radeon Super Resolution տեխնոլոգիաների հետ համակցված՝ կոնսոլն առաջարկում է կադրերի բարձր արագություն՝ չվնասելով պատկերի որակը:

Սարքն աջակցում է երեք աշխատանքային ռեժիմին՝ անաղմուկ (10 Վտ), գերարագ (15 Վտ) և տուրբո ռեժիմ (25 Վտ, երբ սնուցվում է մարտկոցից և 30 Վտ, երբ միացված է ցանցին): Սա թույլ է տալիս ընտրել օպտիմալ բալանս արտադրողականության և էներգիայի սպառման միջև՝ կախված խաղացողի կարիքներից: Այսպիսով, ROG Ally X-ն իր արտադրողականությամբ չի զիջում ժամանակակից նոթբուքերին, ինչի շնորհիվ այն կարող ենք համարել իդեալական գեյմինգի գործիք:

ROG Ally X-ն աշխատում է Windows 11 օպերացիոն համակարգով, ինչը նշանակում է, որ կոսոլն աջակցում է այս համակարգի համար ստեղծված խաղերի ցանկացած գրադարանին և սթրիմինգային ծառայություներին: Այն կարող ենք կառավարել ինչպես կորպուսի վրա գտնվող ջոյստիկների և կոճակների, այնպես էլ սենսորային էկրանի միջոցով:

Հատկանշական է Armory Crate SE 1.5 թարմացված ծրագիրը, որն օգտատերերին առաջարկում է ավելի շատ կարգավորումներ և անհատականացման հնարավորություններ: Այս գործիքի շնորհիվ խաղադարանի կառավարումը, կարգավորումներ փոփոխելը և ծրագրակազմն ու դրայվերները թարմացնելն ավելի հեշտ է դարձել: Թարմացման ամբողջ գործընթացն այժմ կենտրոնացված է մեկ հավելվածում․ այլևս պետք չէ յուրաքանչյուր գործառույթ առանձին ստուգել:

Բարելավված հովացման համակարգ
ROG Ally X-ի թարմացված տարբերակում արտադրողները զգալիորեն բարելավել են հովացման համակարգը՝ ապահովելով կայուն արտադրողականություն նույնիսկ ինտենսիվ խաղերի ժամանակ։ Նոր կոնստրուկցիան հագեցած է օդափոխիչներով, որոնք 23%-ով փոքր են և ունեն 50%-ով բարակ շեղբեր, ինչը բարելավում է օդի հոսքը կորպուսի ներսում:

Հատուկ օդային թունելների շնորհիվ օդն ուղղվում է դեպի վեր և դեպի դուրս՝ կոնսոլի վերին մասում տեղադրված երրորդ օդանցքի միջոցով: Արդյունքում ոչ միայն ավելանում է օդի շրջանառությունը, այլեւ նվազում է սենսորային էկրանի ջերմաստիճանը։

Սա ավելացնում է օդափոխությունը 24%-ով, ինչը ոչ միայն արդյունավետորեն սառեցնում է ներքին կոմպոնենտները, այլև նախորդ մոդելի համեմատ 6°C-ով նվազեցնում է սենսորային էկրանի ջերմաստիճանը։

Դիսփլեյ և ձայն
Նոր Ally X-ը դեռ չունի OLED էկրան, որը կարող ենք տեսնել ASUS-ի այլ սարքերում: Այն հագեցած է 7 դյույմանոց սենսորային էկրանով՝ Full HD (1080p) կետայնությամբ և 120 Հց թարմացման արագությամբ: 7 մվ արձագանքման ժամանակը թույլ է տալիս խուսափել ուշացումներից և կադրերի ընդմիջումներից, իսկ 500 կդ/մ² պայծառության շնորհիվ կարելի է խաղալ տարբեր լուսավորության պայմաններում:

Պատկերի լավ բնութագրերից բացի, ROG Ally X-ն առաջարկում է նաև ձայնի գերազանց որակ: Ներկառուցված աուդիո համակարգը բաղկացած է երկու առջևի բարձրախոսներից, որոնք ապահովում են Dolby Atmos աուդիո էֆեկտներ: Ինչպես ASUS-ի այլ սարքերում, ձայնի բարձրորակ հաղորդակցությունն ապահովելու համար կոնսոլը հագեցած է աղմուկի նվազեցման երկկողմանի սմարթ համակարգով:

Կողմ և դեմ
Առավելություններից են արդդեն հիշատակված մարտկոցի բարելավված կյանքն ու էրգոնոմիկայի զգալի թարմացումը, հզոր պրոցեսորը և թարմացման բարձր հաճախկանությամբ օժտված էկրանը։

Բացասական կողմը OLED էկրանի բացակայությունն է, քանի որ այն առկա է ASUS-ի այլ սարքերում: Կոնսոլն աշխատում է Windows-ով, ինչը վիճելի առավելություն է որոշ օգտատերերի համար, քանի որ ոչ բոլոր գեյմերներն են հիացած այս օպերացիոն համակարգով:

Ամփոփում
Հզոր և բարելավված ROG Ally X-ը խաղային կոնսոլրների շուկայում լավագույն մոդելներից մեկն է: Հիմնական բարելավումները ներառում են մարտկոցի հզորության ավելացումը, ավելի արագ RAM-ը և բարելավված հովացման համակարգը: Արդյունքում, խաղացողները ստանում են կայուն աշխատանք՝ նույնիսկ ամենածանր խաղերում, ինչպիսիք են Cyberpunk 2077-ը կամ Call of Duty-ն:

Այսպիսով, նոր կոնսոլը մշակելիս արտադրողներն իրագործել են գեյմերների բոլոր ցանկությունները։ Բարելավված էրգոնոմիկայի, հզոր միջուկի և առավելագույն պարամետրերով ժամանակակից խաղերի աջակցության շնորհիվ այս խաղային կոնսոլը հիանալի տարբերակ է շարժունակությունն ու որակը գնահատողների համար: