Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման նորարարական եղանակ է մշակվել
Վայցմանի գիտության ինստիտուտի գիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտորոշման բնագավառում զգալի առաջընթաց են գրանցել՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI) նորարարական մեթոդ մշակելով, գրում է Siriustele պորտալը։ Այս նոր մոտեցումը կարող է զգալիորեն գերազանցել առկա պատկերավորման եղանակները, ինչպիսին են ավանդական MRI-ն ու պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան (PET), որոնք ենթաստամոքսային գեղձի ուռուցքները հայտնաբերելու համար հաճախ անարդյունավետ են:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն իր վաղ փուլերում ակնհայտորեն դժվար է ախտորոշել: Օրգանի խորը տեղակայումը որովայնի խոռոչում և յուրաքանչյուր մարդու մոտ նրա անհատական դիրքը չափազանց դժվարացնում են ուռուցքների հայտնաբերումը։ Հաճախ հիվանդությունն այնքան ուշ է ախտորոշվում, որ արդյունավետ բուժումն այլևս անհնար է լինում։
Իսրայելցի գիտնականների մշակած նոր եղանակը հիմնված է շաքարախտի ախտորոշման համար օգտագործվող գլյուկոզայի նկատմամբ հաշտվողականության թեստերի նմանվող սկզբունքի վրա։ Սակայն այս դեպքում հետազոտողները կենտրոնացել են գլյուկոզայի նյութափոխանակության գործընթացում՝ բուն բջիջներին հետևելու վրա: Դրա համար նրանք ջրածնի կայուն իզոտոպ՝ դեյտերիում պարունակող քիմիապես ձևափոխված գլյուկոզա են կիրառել։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդ մկների վրա կատարված փորձերի ժամանակ ՄՌՏ սկանավորումից առաջ կենդանիների արյան մեջ ձևափոխված գլյուկոզա են ներարկել: Արդյունքները տպավորիչ էին. նույնիսկ գլյուկոզայի նյութափոխանակության ընթացքում ձևավորված դեյտերիումի լակտատի ցածր կոնցենտրացիաների դեպքում նկարներում հստակ նշմարվում էին միլիմետրանոց չափի ուռուցքներին համապատասխանող պայծառ ոլորտներ։ Միևնույն ժամանակ, սկանավորման պատկերների վրա առողջ հյուսվածքները «մութ» են մնացել:
Հետազոտողները նշում են, որ իրենց եղանակը զգալիորեն գերազանցում է քաղցկեղի ախտորոշման ՄՌՏ առկա մոտեցումներին, որոնք կենտրոնանում են քաղցկեղի բջիջներում գլյուկոզայի մարսողության գործընթացի վերջին փուլերի վրա միայն: Նոր տեխնոլոգիան հնարավորոթյուն է տալիս ուռուցքային հյուսվածքներում նյութափոխանակության գործընթացների վերաբերյալ ավելի հանգամանալից և ճշգրիտ պատկերացում կազմել։
Այս նորարարական եղանակի ներուժը դժվար է գերագնահատել: Դա կարող է լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման բանալին, որն իր հերթին հնարավորություններ է բացում ավելի արդյունավետ բուժման համար և զգալիորեն բարելավում է հիվանդների վիճակի վերաբերյալ կանխատեսումները: Հիվանդության վաղ հայտնաբերումը զգալիորեն կմեծացնի հաջող թերապիայի հնարավորությունները և կերկարացնի հիվանդների կյանքի տևողությունը:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք