ChatGPT-ին սովորեցրել են սիրաբանել և մաթեմատիկական հավասարումներ լուծել
OpenAI-ը ներկայացրել է տեխնոլոգիայի վերջին վարկածը, որն ընկած է արհեստական բանականության ChatGPT չաթբոտի հիմքում։ Նոր վարկածը կոչվում է GPT-4o և կտարածվի ChatGPT-ի բոլոր օգտատերերի, ներառյալ ոչ բաժանորդների շրջանում:
Ըստ BBC-ի՝ նոր GPT-4o-ն ավելի արագ է, քան նախորդ մոդելները և ծրագրավորված է այնպես, որ երբեմն հուշումներին արձագանքելիս դառնում է չաչանակի պես շատախոս, երբեմն էլ աջ ու ձախ սիրաբանում է:
Նոր վարկածն ընդունակ է կարդալու և քննարկելու պատկերներ, թարգմանելու օտար լեզուներից և տեսողական արտահայտչամիջոցներով բացահայտելու զգացմունքները: Օժտված է նաև հիշողությամբ, հետևաբար կարող է մտաբերել նախորդ հուշումները: ChatGPT-ին կարելի է ընդհատել, օժտված է ավելի թեթև խոսակցական ռիթմով՝ հարց տալուց հետո պատասխանը չի ձգձգում:
Ինչպես հայտնում է BBC-ն, GPT-4o-ի ձայնային վարկածի ցուցադրության ժամանակ նա ոչ միայն թղթի վրա գրված պարզ հավասարում է լուծել, այլև այն լուծելու վերաբերյալ օգտակար խորհուրդներ է տվել։ ChatGPT-ը վերլուծել է համակարգչային ծածկագիրը՝ այն թարգմանելով իտալերենից անգլերեն և մեկնաբանել է սելֆի արած ժպտացող տղամարդու զգացմունքները։
ChatGPT-ն ամերիկյան առոգանությամբ ջերմ կանացի ձայնով ողջունել է զրուցակիցներին՝ հարցնելով նրանց որպիսությունը։ Երբ նրան հաճոյախոսել են, պատասխանել է. «Վե՛րջ տվեք, ինձ մի ամաչացրեք»:
Սակայն, ամեն ինչ այնքան էլ կատարյալ չէ, քանի որ կան նաև անսարքություններ. ինչ-որ պահի նա ժպտացող տղամարդուն շփոթել է փայտե մակերեսի հետ և սկսեց լուծել դեռևս իրեն չներկայացված հավասարումը:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք