Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել
Չինաստանում հետազոտողները մի շարք դամբարաններ և ձիերի գերեզմաններ հայտնաբերելով հասկացել են, որ հնագիտական վայրը թալանվել է։ Ըստ Miami Herald-ի՝ դամբարաններից մեկը, ամենայն հավանականությամբ, պատկանել է կարևոր անձի, սակայն դեռևս առեղծված է, թե ում:
Հուբեյ նահանգի Մշակութային մասունքների և հնագիտության ինստիտուտի զեկույցում նշվում է, որ որոշ արտեֆակտներ անհետացել են, իսկ որոշ ոսկորներ և մարդկային մնացորդներ գողացվել են հանգստարանից։ Հետազոտողներն այնուհետև հայտնաբերել են մարդկանց անուններիով բրոնզե զանգերի հավաքածու:
Դանբարանի աճյունը ևս գողացել են, սակայն դրանում մնացել է 15 բրոնզե երաժշտական գործիք։ Դամբարանում հայտնաբերվել են երկու տարբեր տեսակի զանգեր՝ Բո և Յուն։ Զանգերը, ամենայն հավանականությամբ, ծիսական են եղել, ինչից ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի:
Ըստ հետազոտողների՝ դամբարանը թվագրված է մ.թ.ա 650-623 թվականներով, այսինքն՝ ինչ-որ տեղ՝ գարնանային և աշնանային շրջանի վաղ և ուշ փուլերի միջև: Զանգերը հիշեցնում են նաև Չժոուի դարաշրջանի արտեֆակտները, ինչը ենթադրում է ավելի քան 2000 տարի առաջ կատարված մշակութային փոխանակում երկու խմբերի միջև:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...