Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը
Չժոնշանի անվան Սուն Յաթ Սեն (Չինաստան) համալսարանի գիտնականները պարզել են, որ շատ կանաչ տարածք ունեցող տարածքում ապրելը մեծացնում է աղիքներում և մաշկի միկրոբիոմում օգտակար բակտերիաների քանակը: Նման փոփոխությունները նպաստում են նորմալ մարսողությանն ու առողջ մաշկին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental International (EnvInternational) ամսագրում:
Չինացի գիտնականների նոր հետազոտությունը 20 գոյություն ունեցող գիտական աշխատությունների մետավերլուծությունն է մաշկի, աղիների, աչքերի, ինչպես նաև բերանի և քթի խոռոչների միկրոբիոմի վրա էկոլոգիայի ազդեցության մասին: Վերլուծությունը ցույց է տվել, որ կանաչ տարածքներում ապրելը փոխկապակցված է մաշկի և աղիքների բակտերիալ կազմի դրական փոփոխությունների հետ: Մասնավորապես, կանաչ տարածքներն օգնում են ավելացնել օգտակար միկրոօրգանիզմների թիվը, որոնք պաշտպանում են մաշկը և աղիքները տարբեր հիվանդություններից։
Գիտնականները ենթադրել են, որ ծառերի կողմից աղտոտիչների կլանումը ներդաշնակ պայմաններ է ստեղծում մաշկի իմունիտետի և աղիքային պատնեշի ձևավորման համար, ինչպես նաև ուժեղացնում է օրգանիզմի հակաօքսիդանտ պաշտպանական համակարգը:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք