Էլեկտրոնային սարքով գուլպան կարող է հայտնաբերել դիաբետը եւ սրտի հիվանդություններն ըստ քայլվածքի
Հարավային Կորեայի Չոնամ համալսարանի հիվանդանոցի գիտնականները ստեղծել են գուլպա, որն ունի բալիստիկ կարդիոգրամմայի սարք։ Գաջեթը կարող է չափել սրտի զարկերի հաճախակիությունը եւ ճնշումը, որը գործադրվում է ոտնաթաթերի վրա քայլելիս, եւ պարզել քայլվածքի՝ սիրտ-անոթային հիվանդությունների եւ դիաբետի հետ կապված առանձնահատկությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Society of Cardiology (ЕSС) կայքում։
Հետազոտությանը մասնակցել է շաքարային դիաբետ ունեցող 20 եւ 20 առողջ կամավորական։ Բոլոր մասնակիցներին խնդրել են թեստավորել գիտնականների նոր գաղափարը՝ գուլպան, որն ունի բալիստիկ կարդիոգրամմայի սարք։ Բալիստիկ կարդիոգրամման որպես հետազոտության մեթոդ հիմնված է սրտի զարկերի ուսումնասիրման վրա, մարդու մարմնի մեխանիկական տեղափոխությունների գրանցման միջոցով։
Բոլոր մասնակիցները պետք է 40 վայրկյան անցկացնեին կանգնած՝ գնահատելու համար ճնշումը ոտնաթաթերի վրա։ Նրանց նաեւ խնդրել են քայլել նույն ժամանակի ընթացքում, որպեսզի սարքը չափի սրտի զարկերի հաճախակիությունը։ Գուլպայի թեստավորման հետ միաժամանակ մասնակիցներին խնդրել են անցնել էլեկտրակարդիոգրամմա։
Արդյունքները ցույց են տվել, որ շաքարային դիաբետով տառապողները քայլելիս ավելի մեծ ճնշում են գործադրել ոտնաթաթի հատվածի վրա (ոտնաթաթի արտաքին կողմի միջին մեկ երրորդի վրա)՝ առողջ փորձարկվողների համեմատ։ Վնասված արյունատար անոթներ ունեցող փորձարկվողները քայլելիս ավելի շատ են ճնշում գործադրել ոտնաթաթի այդ հատվածի, եւ ավելի քիչ՝ կրնկի վրա։ Այս առանձնահատկությունները գրանցվել են էլեկտրոնային գուլպայի օգնությամբ եւ հաստատվել ԷԿԳ-ի արդյունքներով։
Գիտնականները նշել են, որ ոչ ճիշտ քայլվածքը նպաստում է ոտնաթաթերի խոցերի առաջացմանը, որոնք հայտնի են նաեւ դիաբետիկ ոտնաթաթ անվանմամբ։ Նման դեպքերում վերջույթի անդամահատման սպառնալիք կարող է առաջանալ։ Հետազոտողների կարծիքով՝ նոր գաջեթի օգտագործումը կարող է օգնել մարդկանց շտկել իրենց շարժումները եւ կանխել շաքարային դիաբետի վտանգավոր բարդությունները։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք