Մանուկ եւ երիտասարդ տարիքում տարած սթրեսը բարձրացնում է դեմենցիայի հավանականությունը
Սթրեսները միջին տարիքում կարող են բարձրացնել Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը տարեց հասակում։ Այս մասին վկայում է Annals of Neurology ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Ծանր հիվանդությունը, աշխատանք չգտնելը, մտերիմ մարդու կորուստը եւ այլ սթրեսային իրադարձություններ ակտիվացնում են մարդու վարքային եւ հոգեբանական արձագանքը։ Տվյալները վկայում են այն մասին, որ դա կարող է կապված լինել դեմենցիայի բարձր վտանգի հետ։
Նոր հետազոտությունում 1 2090 կամավորներ պատմել են իրենց կյանքի սթրեսային իրադարձությունների մասին։ Վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ որքան ավելի շատ են սթրեսային վիճակներ եղել տղամարդու մոտ, այնքան ավելի շատ է նրա ուղեղում առաջացել β-ամիլոիդ սպիտակուցը, որը կարեւոր դեր է խաղում Ալցհեյմերի հիվանդության առաջացման հարցում։ Այդ մոլեկուլի մակարդակը որոշել են ուղեղի ՄՌՏ-ի օգնությամբ։ Կանանց մոտ սթրեսը հանգեցրել է ուղեղի գորշ նյութի ծավալի նվազման։
Սթրեսի ավելի բարձր մակարդակը մանուկ հասակում կապված է եղել միջին տարիքում նյարդային համակարգի բորբոքման ավելի բարձր ռիսկի հետ։ Բորբոքումը համարվում է նեյրոդեգեներացիայի, այսինքն՝ նյարդային բջիջների կորստի կարեւոր գործոն։
Հոգեկան խանգարումներ ունեցող պացիենտների մոտ նկատվել են խիստ արտահայտված արձագանքներ սթրեսին՝ բետա-ամիլոիդի եւ տաու-սպիտակուցի մակարդակի բարձրացում, բորբոքում ուղեղում եւ գորշ նյութի ծավալի նվազում։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ նման մարդիկ ավելի ընկալունակ են սթրեսի հետեւանքների հանդեպ։
«Մեր աշխատանքը հաստատել է այն գաղափարը, որ սթրեսը կարող է զգալի դեր խաղալ Ալցհեյմերի հիվանդության առաջացման գործում եւ նախնական ապացույց է տրամադրում այդ էֆեկտի մեխանիզմների մասին, բայց անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ մեր արդյունքները ստուգելու համար»,- նշել են հեղինակները։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք