Նյու Մեքսիկոյի նահանգում 2020 թվականից հետո առաջին անգամ գրանցվել է մահ ժանտախտից
Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի բնակիչը մահացել է ժանտախտից։ Դա առաջին մահացու ելքն է նահանգում 2020 թվականից հետո, տեղեկացրել է ABC News-ը՝ հղում կատարելով առողջապահության մարմիններին։
Տղամարդն ապրում էր Լինքոլնի օկրուգում, որը գտնվում է նահանգի հարավարեւելյան մասում, եւ հոսպիտալացվել էր մահանալուց առաջ, տեղեկացրել է Մյու Մեքսիկոյի առողջապահության նախարարությունը։
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ ժանտախտը բուժվում է հասանելի հակաբիոտիկներով, եւ լիակատար ապաքինման հնարավորություններն ավելի բարձր են, եթե պացիենտը բուժօգնության համար դիմի վաղ փուլում։
Չնայած ժանտախտը հաճախ ասոցիացնում են միջին դարերում միլիոնավոր եվրոպացիների մահվան հետ, հիվանդությունն արմատախիլ արված չէ, ABC News-ին տեղեկացրել է պետական առողջապահության անասնաբույժ, դոկտոր Էրին Ֆիպսը։
Ժանտախտը առաջանում է Yersinia pestis մանրէի պատճառով։ CDC-ի տվյալներով՝ այն բնական պայմաններում հանդիպում է ԱՄՆ արեւմուտքում, հատկապես Արիզոնայի, Կոլորադոյի, Նյու Մեքսիկոյի եւ Յութայի գյուղական եւ կիսագյուղական շրջաններում։
Այլ ախտանշանները սովորաբար ներառում են գլխացավ, տենդ, դող եւ թուլություն։
«Գեղձային ժանտախտի ժամանակ մեծանում են ավշային հանգույցները, բայց մնացյալում ախտանշանները նման են որոշ այլ հիվանդությունների,- նշել է Ֆիպսը։- Եվ դա է խնդիրը։ Քանի որ դա հազվադեպ հիվանդություն է, մարդիկ միշտ չէ, որ դրան ուշադրություն են դարձնում»։
Նա նշել է, որ հենց այդ պատճառով բժշկի ախտորոշումը շատ կարեւոր է բուժում ստանալու համար։
Մասնագետը նշել է, որ մինչեւ հակաբիոտիկների ստեղծումը մարդկանց երկու երրորդը մահացել է այդ հիվանդությունից։ Ներկայում այդ թիվը կազմում է 10 տոկոս։
Ժանտախտով վարակվելու հավանականությունն իջեցնելու համար ԱՄՆ առողջապահության մարմինները խորհուրդ են տալիս մաքուր պահել տան տարածքը կրծողներից, թույլ չտալ թափառականություն եւ ընտանի կենդանիների որս, դարմանը եւ փայտը պահել տնից որքան հնարավոր է հեռու։
Հիվանդ կենդանուն պետք է անհապաղ ցույց տալ անասնաբույժին անբացատրելի հիվանդության դեպքում։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք