ԱՄՆ-ում սիֆիլիսով հիվանդացությունը հասել է վերջին 70 տարիների առավելագույնին. CDC
Սիֆիլիսով հիվանդացությունն ԱՄՆ-ում հասել է ամենաբարձր մակարդակին վերջին 70 տարիների ընթացքում։ Այս մասին վկայում են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալները, տեղեկացրել է The New York Post-ը։ 2022թ. ԱՄՆ-ում գրանցվել է սիֆիլիսի 207 000 դեպք՝ 80 տոկոսով ավելի, քան 2018թ.։
CDC-ի տվյալներով՝ 1951թ. գրանցվել է սիֆիլիսի ավելի քան 170 000 դեպք։ Դրանց թիվը կտրուկ կրճատվել է հակաբիոտիկների համատարած հասանելիությունից հետո։ 1998թ. հիվանդության դեպքերի թիվն ամեն տարի նվազել է՝ 40 000-ից ցածր, իսկ հետո նորից բարձրացել է վերջին երկու տասնամյակում։
«1990-ականերին Միացյալ Նահանգներում սիֆիլիսը մոտ էր վերացման, ուստի մենք գիտենք, որ կարելի է վերացնել այդ համաճարակը»,- ասել է CDC-ի ՄԻԱՎ, վիրուսային հեպատիտների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների եւ տուբերկուլյոզի կանխման ազգային կենտրոնի տնօրեն, դոկտոր Ջոնաթան Մերմինը։
Սթեյտեն Այլենդի համալսարանական հիվանդանոցի բժշկական թունաբանության բաժանմունքի տնօրեն, դոկտոր Նիմա Մայլեսին պատմել է, որ կան դեպքերի թվի աճի երկու հիմնական պատճառներ։ «Մարդիկ պահպանակներն օգտագործում են ավելի հազվադեպ»,- ասել է նա՝ նշելով, որ վերջին տարիներին հանրային առողջապահության տեղեկությունները «նվազեցնում» են անվտանգ սեքսի կարեւորությունը։ Երկրորդ, դոկտոր Մայլեսիի խոսքով՝ վերջին տասնամյակներին սիֆիլիսը դարձել է այնքան հազվադեպ երեւույթ, որ այժմ այն վաղ փուլերում աննկատ է մնում անգամ բժիշկների կողմից։
Չբուժվելու դեպքում սիֆիլիսը կարող է հետագայում տարածվել ուղեղի, նյարդային համակարգի կամ աչքերի վրա՝ առաջացնելով կուրություն, խլություն եւ կաթված։
Մինչդեռ, տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում նկատվում է նաեւ բնածին սիֆիլիսի դեպքերի աճ։ Բնածին սիֆիլիսը առաջանում է այն ժամանակ, երբ վարակված մայրը վարակը փոխանցում է նորածնին։ Հղիության ժամանակ փոխանցվելով՝ այն կարող է հանգեցնել վիժման, առողջական խնդիրների եւ նորածնի մահվան։ 2022թ. նորածինների շրջանում գրանցվել է բնածին սիֆիլիսի ավելի քան 3 700 դեպք՝ 10 անգամ ավելի, քան 2012թ.։
CDC-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ սիֆիլիսով հիվանդացության մակարդակը ամենաբարձրն է եղել ամերիկյան հնդկացիների եւ Ալյասկայի բնիկների շրջանում, բայց գեյերը եւ սեւամորթները ԱՄՆ-ում եւս անհամամասնորեն շատ են տառապում այդ հիվանդությամբ։ Չնայած սեւամորթ ամերիկացները կազմում են ԱՄՆ բնակչության 13 տոկոսը, նրանց բաժին է ընկնում սիֆիլիսի բոլոր դեպքերի մոտ 32 տոկոսը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք