Գիտնականները մշակել են բիոռոբոտիկ սիրտ՝ բուժման նոր մեթոդներ ուսումնասիրելու համար
Գիտնականները ստեղծել են բիոռոբոտիկ սիրտ, որում համակցված են խոզի կենսաբանական սիրտը և սիլիկոնե ռոբոտացված պոմպը՝ որը նոր գործիք է սրտային հիվանդություննները հասկանալու և բուժելու համար:
Գիտնականները սիրտը ստեղծել են՝ ձախ խորշի սրտամկանը փոխարինելով օդում աշխատող փափուկ սիլիկոնե ռոբոտացված պոմպային համակարգով:
Կծկման ժամանակ պոմպը կծկում և սեղմում է սիրտը իսկական սրտամկանի պես՝ նմանակելով բնական սրտխփոց:
Բիոնիկ օրգանի օգտագործմամբ հետազոտողները փորձարկել են սրտային անբավաարություն առաջացնող ոչ հերմետիկ սրտի փականի բուժման վիրաբուժական մեթոդները։
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները կենտրոնացել են միտրալ փականի անբավարարություն կոչվող խանգարման վրա, որի դեպքում սրտի երկու ձախ փորոքների միջև փականը պատշաճ կերպով չի փակվում:
Սա հանգեցնում է սրտի փականի ոչ հերմետիկության, որի միջով արյունը կարող է հետ հոսել, ինչը հանգեցնում է շնչարգելության, վերջույթների այտուցվածության և, հնարավոր է, սրտային անբավարարության: Ըստ հետազոտողների, ամբողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապում է ավելի քան 24 միլիոն մարդ:
Այս խնդիրը շտկելու վիրահատությունները շատ բարդ են և պահանջում են ճշգրիտ մեթոդներ: Հետազոտողները օգտագործել են վնասված միտրալ փականով բիոռոբոտիկ սիրտ՝ երեք տարբեր մոտեցում փորձարկելու համար։
Սրտի վիրաբույժները շտկել են վնասված փականը` ամրացնելով այն արհեստական կապաններով, փոխարինելով փականը պրոթեզով և տեղադրելով սարք, որն օգնում է փականին փակվել:
Երեք վիրահատություններն էլ հաջող են անցել՝ վերականգնելով արյան ճնշումը, արյան հոսքը և սրտի աշխատանքը:
Ուսումնասիրությունը նկարագրող հոդվածը հրապարակվել է Cell Press ամսագրում:
Բիոռոբոտիկ սիրտը նաև թույլ է տվել թիմին վիրահատության ժամանակ տվյալներ հավաքել իրական ժամանակում:
Նրանք նաև ուսումնասիրում են 3D տպագրության տեխնոլոգիան, որը կարող է հնարավորություն տալ նրանց մարդու սինթետիկ սիրտ ստեղծել։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք