Գիտնականները պարզել են, որ խաղի ժամանակ կատուն իր կանոններն է պարտադրում տիրոջը։
Սասեքսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Ջեմմա Ֆորմենի ղեկավարած գիտնականների խումբը պարզել է, որ խաղի ժամանակ կատուներն իրենց կանոններն են պարտադրում տերերին, գրում է Scientific Reports-ը։ Պարզվել է, որ ընտանի կենդանիներն ավելի հաճախ են սկսում և ավարտում «առարկան բեր» խաղը, քան նրանց տերերը:
Հաղորդվում է նաև, որ կենդանիների նախաձեռնած խաղերը միջինում ավելի երկար են տևում։ Հետազոտությանը մասնակցել են 1154 կատու և նրանց տերերը:
Բացի այդ, գիտնականները պարզել են, որ ընտանի կենդանիներն իրենք են ընտրում խաղի կանոնները, ինչպես նաև մարդուն, որի հետ խաղալու են։ Ֆորմանի կարծիքով, այն պատկերացումը, որ կատուները հետևում են իրենց ցանկություններին՝ առանց մարդկանց շահերը հաշվի առնելու, կարելի է ճշմարիտ համարել։
Անասնաբույժ, ֆելինոլոգ և կենդանահոգեբան Անջելինա Սիրոտինան ավելի վաղ բացատրել էր, թե ինչպես կարելի է պաշտպանել տոնածառը ընտանի կատուների հարձակումներից: Որպեսզի կատուն չցատկի տոնածառի վրա, մասնագետը խորհուրդ է տվել ցողել այն կենդանուն դուր չեկող հոտերով։ Բացի այդ, ըստ նրա, ծառը պետք է ամրացվի, իսկ ապակե գնդիկները փոխարինվեն պլաստմասե գնդիկներով։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք